Վիկտոր Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, ՀՀ-ԵՄ ինտեգրման գործընթացները
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Յոհաննես Շրապսի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Հայաստանը և Գերմանիան անցած տարվա դեկտեմբերին ստորագրել են «Գործընկերության ռազմավարական օրակարգի» հռչակագիրը, ինչը սահմանում է քաղաքական, տնտեսական, զարգացման և կարողությունների ամրապնդման, մշակույթի, կրթության, գիտության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում առավել սերտ համագործակցություն։ Եվրոպական Միության հետ Հայաստանը ևս ստորագրել է «Գործընկերության ռազմավարական օրակարգի»…
