Հայաստանում ԱՄՆ դեսպանը ընդգծում է խոսքի ազատության և դատական համակարգի անկախության կարևորությունը
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը գլխավոր դատախազի հետ հանդիպմանը կարևորել է խոսքի ազատության նկատմամբ հարգանքը: Օրերս հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր նաև իր մտահոգությունը ներկայացրել Հայաստանում խոսքի ազատ արտահայտման սահմանափկման մասին` կոչ անելով չեղարկել ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը: ԱՄՆ դեսպանը, ըստ դեսպանատան թվիթերյան էջի, Արթուր Դավթյանի հետ զրույցում անդրադարձել է նաև եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի…
