Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ լայնածավալ բողոքի ցույցերի, համացանցի սահմանափակումների և հասարակական տրանսպորտի խափանումների ֆոնին: Այդ մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախատեսել այլընտրանքային հաղորդակցության միջոցներ և, եթե հնարավոր է, լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ…
