Դեսպան Բալայանը Լյուվենի կաթոլիկ համալսարանի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «TRIPP»-ի իրագործման կարևորությունը
Դեկտեմբերի 4-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «Վաշինգտոնյան համաձայնություններն ու եվրոպական ինտեգրման հեռանկարները» խորագրով դասախոսությամբ հանդես է եկել Լյուվենի կաթոլիկ համալսարանի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և եվրոպագիտության բնագավառներում մասնագիտացող ուսանողների առջև։ Այս մասին հայտնում է դեսպանությունը: Ուսանողներով լի սրահում դեսպանն անդրադարձել է օգոստոսի վաշինգտոնյան համաձայնագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և ձեռնարկվող քայլերին, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին՝…
