
Վարդավառի պարային փառատոնը Ախալցխեում՝ ավանդույթի, երաժշտության և ուրախության տոն
2025 թ․ հուլիսի 27-ին Ախալցխեի պատմական Ռաբաթի բերդը վերածվեց իսկական մշակութային տոնի։ Այստեղ կայացավ Վարդավառի առաջին պարային փառատոնը, որը կազմակերպվել էր Ախալցխեի հոգևոր տեսչության նախաձեռնությամբ՝ Հայր Հակոբ աբեղա Սահակյանի օրհնությամբ։ Փառատոնին մասնակցեցին պարային համույթներ Ախալցխե քաղաքից և շրջակա գյուղերից՝ Ծուղրութ, Ծիրա, Փոքր Պամաջ, Օրալ և Ծղարթբիլա։ Նրանց տպավորիչ ելույթները Վարդավառի երեկոն վերածեցին իսկական տոնի՝ հանդիսատեսին…