ԱՄՆ-ում կնոջ են ձերբակալել մեքենայով ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակ մտնելու փորձի համար
Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է առանց թույլտվության մեքենայով մտնել Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում գտնվող ԿՀՎ-ի գլխամասային գրասենյակի տարածք, հաղորդում է CNN-ը։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ կինը, մոտենալով կենտրոնական դարպասին, չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների՝ կանգ առնելու պահանջներին, վերջինները կրակ են բացել և վիրավորել կնոջը: NBC-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենան վարել է…
