Ինչպես ռուսական ՀՕՊ-ը խոցեց ադրբեջանական ինքնաթիռը
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Եմենի հութիները չորեքշաբթի հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելի Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին: Հութիների խոսնակ Յահյա Սարին X սոցիալական ցանցում գրել է, որ «Եմենի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով իրականացրել են երկու ռազմական գործողություն: Առաջին թիրախը եղել է Թել Ավիվում կարևոր օբյեկտը, երկրորդը՝ Աշկելոնի արդյունաբերական գոտին»: Հութիների խոսնակը նշել է,…
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան շնորհավորական ուղերձում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին նահանգապետ է անվանել և հայտարարել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, ապա կանադացիների համար հարկերը կնվազեն ավելի քան 60 տոկոսով: «Շնորհավորում եմ Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյի Սուրբ Ծնունդը: Նրա քաղաքացիների հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը,…
Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը Տարտուս քաղաքում (Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա) գործողություններ են իրականացրել նախկին ռեժիմի բարձրաստիճան սպային ձերբակալելու համար։ Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, թաղամասերից մեկում Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է ներքին գործերի նախարարության 14 աշխատակից, 10 մարդ վիրավորվել է։ Լրատվականի տեղեկություններով՝ ավելի վաղ այս…
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։ Նման կերպ Զախարովան արձագանքել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։ «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, անձամբ չի ժամանի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով», – ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից:…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Ռուսաստանը չի ընդունի ուկրաինական հակամարտությունում զինադադարի հաստատումը, հակամարտության հիմնական պատճառները լուծելու համար անհրաժեշտ են իրավաբանորեն պարտադիր պայմանագրեր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ անհրաժեշտ են հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող պայմանավորվածություններ, որոնք ուղղված են հակամարտության հիմնական պատճառների վերացմանը, ներառյալ՝ Եվրոպայում ընդհանուր անվտանգությունը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը և, անշուշտ, այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են ՌԴ-ի հետ վերամիավորման…
Ջո Բայդենը որոշել է օգտագործել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի էներգետիկայի դեմ սահմանել նոր լայնածավալ պատժամիջոցներ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով չորս աղբյուր։ WP-ի վարկածով՝ նման պատժամիջոցները երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ազդեցության ավելի մեծ լծակներ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու շուրջ…
Սանտա Կլաուսը երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդին ընդառաջ, դուրս է եկել Հյուսիսային բևեռից՝ նվերներ բաժանելու ամբողջ աշխարհում, ասվում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հայտարարության մեջ, որն ավանդաբար հետևում է նրա տեղաշարժին: Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռը լքել է իր կախարդական սահնակով, որին քաշում են ինը հյուսիսային եղջերուներ՝ հանրահայտ կարմիր քթով հյուսիսային եղջերու Ռուդոլֆի գլխավորությամբ:…
Աշխարհի քրիստոնյաների մի մասը դեկտեմբերի 25-ին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Նախօրեին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Արքայական դռները՝ քրիստոնեության հոբելյանական տարվան ընդառաջ, որը նշվելու է հաջորդ տարվա ընթացքում: Սուրբ դռների բացմամբ՝ (վերջին անգամ դրանք բացվել են 2015 թվականին), Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2025 թվականը պաշտոնապես հռչակել է հոբելյանական կամ սուրբ տարի՝…
Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես կաթոլիկ Սուրբ Ծնունդը նշելու օրերը երկրում հանգստյան օրեր են հայտարարել, քաղծառայողները կհանգստանան դեկտեմբերի 25-ին և 26-ին։ Կշարունակեն աշխատել միայն այն հիմնարկներն ու մասնագիտացված բաժինները, որոնց գործունեությունն անհրաժեշտ է։ Երեքշաբթի, սակայն, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դամասկոսի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված շրջաններում, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ համացանցում…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ Ղազախստանում ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նախնական տվյալով՝ ինքնաթիռում եղել է 37 մարդ Ադրբեջանից, 6-ը՝ Ղազախստանից, 3-ը՝ Ղրղզստանից և 16-ը՝ Ռուսաստանից:
Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Աղետի…
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ մեր համագործակցության հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, այդ թվում՝ «Նորդիկ-Բալթիկ 8»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Նախարարը նաև հրաժեշտ է տվել Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին: «Շնորհակալ եմ, երկկողմ կապերի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերի և վերջին տարիներին մեր առջև ծառացած խնդիրների լուծման սկզբունքային…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող ընթացք ունենա: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին, հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Սիրիայում զինված խմբավորումները որոշում են կայացրել ինքնալուծարվել և մտնել երկրի պաշտպանության նախարարության կազմ՝ հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի և խմբավորումների հրամանատարների հանդիպման ընթացքում: Դեկտեմբերի 22-ին Աշ-Շարաան հաստատել էր, որ Սիրիայում զինված խմբավորումներ կարող են գոյություն ունենալ միայն երկրի պաշտպանության նախարարության հովանու ներքո:…
Ուկրաինայի նախագահը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Մոսկվա և նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հարկ է նշել, որ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ֆիցոն և Պուտինը համատեղ հայտարարություններ չեն արել և չեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ Նրանք պարզապես չեն կարող հրապարակավ որևէ բան ասել այն մասին, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ: Նրանք…
Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Իլհամ Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան»: Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Պուտինն…
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ջերմ շնորհավորանքներ հղելով Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում են մեր հետագա համագործակցությունը Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների խորացման և Եվրամիության հետ մեր առավել հավակնոտ օրակարգի ձևավորման գործում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Նա նաև հրաժեշտ է տվել Լումինիցա Օդուբեսկուին, որը…
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Քավաքլի գյուղում՝ պայթուցիկների արտադրման գործարանում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են: Պայթյունից հետո շրջան է ուղարկվել շտապ բժշկական օգնության և հրշեջ 112 բրիգադ: Բալըքեսիրի նահանգապետը հայտնել է, որ պայթյունի հետևանքով գործարանի շենքը փլուզվել է: Նա նաև հաստատել է զոհերի և տուժածների մասին տեղեկությունները: Պաշտոնյան…
Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը: Նրա խոսքով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այդպիսով արձագանքել է Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից հեռանալուն և բողոքի ցույցերը ճնշելուն։ Նշվում է, որ դադարեցվել են կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղհասարակության և…
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: «Թանկագի՛ն Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի միկրոբլոգում գրել է նախարար Պապիկյանը:
Ֆրանսիայում հայտարարել են 73-ամյա Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարության նոր կազմը․ այն բարձրաձայնել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։ Ավելի վաղ վարչապետ Միշել Բարնիեն ու իր նախարարական կազմը հրաժարական են տվել ընդդիմության անվստահության քվեի հետևանքով։ Վերջիններս աշխատել են ընդամենը 90 օր։ Նոր վարչապետ է նշանակվել Բայրուն։ Որոշ առանցքային նախարարներ իրենց պաշտոնները պահպանել են։ Նրանց թվում…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Միացյալ Թագավորության զինված ուժերն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է ուղղորդված էներգիայի ռադիոհաճախականության զենքը (RFDEW), որը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն անվանվում է «անօդաչու թռչող սարքը սպանող», ասվում է պաշտպանության նախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ: Այն կարող է ռադիոալիքների միջոցով ոչնչացնել անօդաչու թռչող սարքերի բազմությունը, RFDEW համակարգերը կարող են գրեթե ակնթարթորեն չեզոքացնել թիրախները մինչև մեկ կիլոմետր հեռավորությամբ:…
Իրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր վարչակազմի հետ, երկուշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ «Ներկայումս Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա բացատրել է, որ ապագայում Իրանի իշխանությունները որոշումներ կկայացնեն՝ հիմնվելով Սիրիայի նոր վարչակազմի գործողությունների վրա։ Բաղային հիշեցրել…
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սոցցանցերում գրառում է կատարել, որում նշել է. «Վերջերս ԱՄՆ-ի հասցեին շատ վիրավորական և ծաղրական արտահայտություններ են հնչում: Ամենահայտնիներն այս ամիս AZTV-ի «Շաբաթ» հաղորդման ժամանակ հնչած «բացահայտ շանտաժ» և «նողկալի» բառերն էին: Լավ փորձ է, բայց սա չի կարող շեղել ուշադրությունը այն փաստից, որ անհիմն մեղադրանքներով Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է և…