Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Ցուցարարներն էլ համաձայնել են լքել երկրի կառավարական համալիրը։ Բժանիայի հրաժարականը Աբխազիայի խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 19-ին: Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ինքնահռչակ երկրի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը: Փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա երկրի…
