Քամալա Հարիսը կոչ է արել ամերիկացիներին չհանձնվել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունել է հանրապետական Դոնալդ Թրամփից կրած պարտությունը բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում։ Ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ։ 60-ամյա դեմոկրատը նոյեմբերի 6-ի երեկոյան խոսել է աջակիցների հետ, խոստացել է ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը։ «Ամերիկյան ժողովրդավարության հիմնական սկզբունքն է. «Երբ պարտվում ենք ընտրություններում, ընդունում ենք…
