Հունգարիան ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն կանոններից
Հունգարիան Նիդերլանդներից հետո հայտարարել է Եվրամիության միգրացիոն կանոնների պահպանումից հրաժարվելու մտադրության մասին, հայտարարել է Հունգարիայի եվրոպական հարցերով նախարար Յանոշ Բոկան։ «Անհրաժեշտ են կոշտ միջոցներ անօրինական միգրացիայի դեմ: Այդ պատճառով էլ Բուդապեշտը ցանկանում է հայտ ներկայացնել Եվրահանձնաժողովին՝ ապաստանի վերաբերյալ ԵՄ կանոններից դուրս գալու համար»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում: Ավելի վաղ Նիդերլանդներն էր նմանատիպ…
