Դուրովն ազատ է արձակվել գրավի դիմաց
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը 5 մլն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այդ մասին հաղորդում է Փարիզի դատախազությունը։ Դուրովին արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Ավելի վաղ հաղորդել ենք, որ Դուրովին կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ: Նախնական տվյալներով՝ քննվում է 12 ենթադրյալ հանցագործություն, այդ թվում՝…
