Headlines
Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել իր կազմակերպությունների կենտրոնակայանները Սանաայից տեղափոխել ժամանակավոր մայրաքաղաք Ադեն՝ կապված «Անսար Ալլահի» կողմնակիցների (հութիների) կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վրա կատարված վերջին հարձակման հետ: Այդ մասին իր X-ի էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար Ալ Իրանին։ Նրա համոզմամբ՝ դա կապահովի մարդասիրական գործունեության անվտանգությունն ու կպահպանի աշխատակիցների կյանքը:…

Read More
Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, գրում է BBC-ն։ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա: Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ…

Read More
Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։ Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում: Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ…

Read More
Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Նա ասել է, որ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին,…

Read More
ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Google-ը տրոհելու հարցը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Վաշինգտոնի դատարանը որոշել է, որ ընկերությունը միտումնավոր որպես մենաշնորհ է գործել ինտերնետ որոնողական համակարգերի շուկայում՝ այդպիսով խախտելով հակամենաշնորհային օրենքը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ Google-ին կարող են ստիպել, որ մրցակիցներին տրամադրի ավելի շատ տվյալներ ու միջոցներ, որոնք թույլ…

Read More
Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այդ մասին Sabah թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան։ «Ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, Թուրքիա ժամանողներից էլ մատնահետքեր կվերցնեն»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։ Նա նաև հայտնել է հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճենման ծրագրերի…

Read More
Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածի բանակցություններին. AP

Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածի բանակցություններին. AP

Իրանը չի դիտարկում իր մասնակցությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվում են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությանը։ AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է այն ​​ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դրդում է հրադադարի հաստատմանը՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի…

Read More
Հարձակումը կավարտվի, եթե Ռուսաստանը համաձայնի Կիևի պայմաններին. Ուկրաինայի ԱԳՆ

Հարձակումը կավարտվի, եթե Ռուսաստանը համաձայնի Կիևի պայմաններին. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի Զինված ուժերը կդադարեցնեն հարձակումը Կուրսկի շրջանում, երբ Ռուսաստանը համաձայնի «արդար խաղաղության» և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» պայմաններին, ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը «բացարձակ օրինական» է անվանել հանրապետության գործողությունները Ռուսաստանի սահմանամերձ շրջանում՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը։ Նրա խոսքով՝ իր երկիրը շահագրգռված…

Read More
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:…

Read More
Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր. Սիրսկի

Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր. Սիրսկի

Ուկրաինական կողմը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական ստորաբաժանումները 1-3 կմ առաջ են շարժվել Կուրսկի մարզում և վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի ևս 40 քառ. կմ տարածք։ Ուկրաինական բանակը վերահսկում է Կուրսկի 74 բնակավայր, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ նշել է, որ Ուկրաինան նորից իր ձեռքն…

Read More
Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու…

Read More
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, երկարությունը կլինի մոտ 30 կիլոմետր՝…

Read More
Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ, հայտնում է IRNA-ն։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից: Al-Arabiya-ն հիշեցրել է, որ սա Իրանում անցկացվող երկրորդ զորավարժությունն է վերջին երեք օրվա…

Read More
Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանագրի կնքման պարագայում ակնկալում է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից։ Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին։ «Ես սպասում եմ, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ կարող է արդյոք Իրանը հրաժարվել Իսրայելին հարվածելու որոշումից, եթե Գազայում ձեռք բերվի…

Read More
Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Read More
«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը չի մասնակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի։ Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։ «Մենք չենք մասնակցի բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումը միջնորդներին (Եգիպտոս, Կատար և ԱՄՆ) խնդրել է նոր բանակցություններ անցկացնելու փոխարեն ներկայացնել նախապես…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ պետքարտուղարությունը համաձայնության է եկել Իսրայելին մոտ 19 մլրդ դոլարի չափով F-15 կործանիչներ, 2,1 մլրդ դոլարի տակտիկական տրանսպորտային միջոցներ, հրասայլերի համար անհրաժեշտ սարքավորումների ու միջին հեռահարության հրթիռներ վաճառելու հարցում։ Այդ մասին հայտնում են Պենտագոնից։

Read More
Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանական ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին առաջարկել է կառավարության նոր անդամների անունները։ Առաջարկվող նախարարների ցանկը հետևյալն է՝ Ալիռեզա Քազեմի՝ կրթության նախարար, Սաթար Հաշեմի՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Սեյյեդ Էսմայիլ Խաթիբ՝ հետախուզության նախարար, Աբդոլնասեր Հեմմաթի Էհսան Խանդուզի՝ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար, Սեյյեդ Աբբաս Արաքչի՝ արտաքին գործերի նախարար, Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդի՝…

Read More
Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային՝ «Դրոնների կոալիցիայի» շրջանակում։ «Անօդաչու թռչող սարքերի հերթական փաթեթը պատրաստ է։ Լատվիական արտադրության մոտ 500 անօդաչու թռչող սարք կաջակցի ուկրաինացիներին տարբեր մարտական խնդիրների իրականացման գործում»,- հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիան Ուկրաինային 4 մլն եվրո արժողությամբ՝ լատվիական ընկերությունների արտադրած ավելի քան…

Read More
Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք գրեթե 4,2 միլիարդ եվրո Ուկրաինայի աջակցության 50 միլիարդանոց հիմնադրամից՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար: «Պուտինյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ…

Read More
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվեյրայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան: Այս մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանը կկազմակերպի պատվիրակության ընդունելությունը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:

Read More
Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին

Պուտինն ու Աբասն անդրադարձել են Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու հարցին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Մահմուդ Աբասին։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ Մոսկվան չի անտեսում այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում: «Մենք մեծ ցավով ու տագնապով ենք հետևում այն մարդասիրական աղետին, որը ծավալվում է Պաղեստինում։ Մեր կողմից ամեն ինչ անում ենք պաղեստինցի ժողովրդին աջակցելու համար։ Դուք գիտեք, որ…

Read More
Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողության նպատակը տարածքների գրավումը չէ․ Գեորգի Տիխի

Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողության նպատակը տարածքների գրավումը չէ․ Գեորգի Տիխի

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Կուրսկի շրջանում Ուկրաինայի գործողության նպատակը ոչ թե տարածքների գրավումն է, այլ Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը: Նրա խոսքով՝ Կիևի գործողությունները լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չի խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։ Տիխին նշել է, որ ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանում հասնում է իր նպատակներին: Նա հավելել է, որ…

Read More
Ուկրաինան Եվրոպական միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցում․ Շմիհալ

Ուկրաինան Եվրոպական միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցում․ Շմիհալ

Ուկրաինան Եվրոպական Միությունից ստացել է 4,2 մլրդ եվրոյի փոխանցումը՝ Ukraine Facility ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ Նրա խոսքով՝ այդ միջոցներն ուղղվելու են սոցիալական ծրագրերին, հումանիտար ոլորտին և այլ կարևոր բյուջետային ծրագրերին: «Ռազմական ծախսերը շարունակում ենք ֆինանսավորել բացառապես սեփական ռեսուրսների հաշվին»,- հայտնել է…

Read More
Իլոն Մասկի հետ Թրամփի հարցազրույցը ունկնդրել է X-ի 1,3 մլն օգտատեր

Իլոն Մասկի հետ Թրամփի հարցազրույցը ունկնդրել է X-ի 1,3 մլն օգտատեր

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի հարթակում հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասկին։ Reuters գործակալության տվյալով՝ Թրամփի և Մասկի զրույցն ունկնդրել է 1,3 մլն օգտատեր: Անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին՝ Թրամփը կարծիք է հայտնել, թե գործող նախագահ Ջո Բայդենը ընտրապայքարը լքել է «հեղաշրջման» հետևանքով, քանի որ չի ցանկացել հանել…

Read More
Իրանի հնարավոր հարվածը սպասվում է այս շաբաթ. Քիրբի

Իրանի հնարավոր հարվածը սպասվում է այս շաբաթ. Քիրբի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, քննարկել Գազայում ստեղծված իրավիճակը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա, նրան կընդունի նախագահ Պուտինը: Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

Read More
Չենք պատրաստվում մեր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար. Մոլդովայի ԱԳՆ

Չենք պատրաստվում մեր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար. Մոլդովայի ԱԳՆ

Մոլդովան չի պատրաստվում իր տարածքում F-16 կործանիչներ տեղակայել Ուկրաինայի համար՝ հայտնել են Հանրապետության ԱԳՆ-ից։ Նշվում է, որ Մոսկվայում Մոլդովայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ԶԼՄ-ներում Ուկրաինայի համար F-16 ինքնաթիռներ տեղակայելու՝ Մոլդովայի մտադրության մասին հաղորդագրությունների պատճառով: «Մոլդովան չի ընդունում և չի ընդունի սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ, որոնք նախատեսված…

Read More
Սթարմերը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից

Սթարմերը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա էսկալացիայից։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սթարմերը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրադրության առնչությամբ և բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և…

Read More
Պաղեստինի նախագահը Մոսկվայում է

Պաղեստինի նախագահը Մոսկվայում է

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը նշել է, որ նրան կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումների հիմնական թեման պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է: Դեսպանը նաև նշել է, որ կողմերը կխոսեն հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին: «Իրավիճակը ծանր է, իսկ Ռուսաստանը մեզ մոտ երկիր է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- հայտարարել…

Read More
Իսրայելի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ․ Քիրբի

Իսրայելի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ․ Քիրբի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցութան համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը արդեն այս շաբաթ պատրաստվում է Իրանի կամ Մերձավոր Արևելքում նրա աջակցությունը ստացող խմբավորումների կողմից լուրջ հարձակումների: Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ամրացրել է իր տարածաշրջանային ուժերը և կիսում է Իսրայելի մտահոգությունները՝ Իրանի աջակցությամբ հնարավոր հարձակման վերաբերյալ։ «Դա կարող է տեղի ունենալ…

Read More