Headlines
Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է: «Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին…

Read More
Կանադայի պաշտպանության շտաբի պետն առաջին անգամ կին կլինի
		03.07.2024 . Միջազգային

Կանադայի պաշտպանության շտաբի պետն առաջին անգամ կին կլինի 03.07.2024 . Միջազգային

Գեներալ-լեյտենանտ Ջենի Քարինյանը (Jenny Carignan) կդառնա Կանադայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնում նշանակված առաջին կինը։ Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը։ Գեներալ-լեյտենանտը կստանա նաև բանակի գեներալի կոչում:   Քարինյանն առաջին կինն է, որը գլխավորելու է Կանադայի զինված ուժերը։ Նա վերջին 35 տարվա ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ զինված ուժերում, այդ թվում՝ Աֆղանստանում, Բոսնիա…

Read More
Դաղստանում նիքաբ կրելու ժամանակավոր արգելք է մտցվել

Դաղստանում նիքաբ կրելու ժամանակավոր արգելք է մտցվել

Դաղստանի մուֆթիությունը հայտարարել է, որ նիքաբ կրելու արգելք կիրառվի: Նիքաբը կանանց համար ավանդական մուսուլմանական գլխաշոր է, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի նեղ բացվածքի: Հրապարակված հաղորդագրությունում, սակայն, ընդգծվում է, որ արգելքը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա «մինչ բացահայտված սպառնալիքների վերացումը և աստվածաբանական նոր եզրակացությունը»։   Դաղստանում նիքաբների արգելքը սկսել են քննարկել հունիսի 23-ի…

Read More
Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

Չինաստանն ու Ադրբեջանն ընդունել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սի Ծինփինի հանդիպումը: Կողմերն ընդունել են «Համատեղ հռչակագիր՝ Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» փաստաթուղթը: Հռչակագրում նշվում է, որ ադրբեջանական կողմը վճռականորեն աջակցում է «Մեկ Չինաստան» սկզբունքին, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան,…

Read More
ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր…

Read More
Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար. Միրզոյան
		03.07.2024 . Միջազգային

Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար. Միրզոյան 03.07.2024 . Միջազգային

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել-Աթիին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Եգիպտոսը բարեկամական և հուսալի գործընկեր է Հայաստանի համար: Ակնկալում եմ սերտ գործակցություն երկկողմ կապերի հետագա ամրապնդման ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար»,- գրել է Արարատ Միրզոյանը…

Read More
Վաշինգտոնն ու Բրյուսելը տորպեդահարում են Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնն ու Բրյուսելը տորպեդահարում են Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ արեցին, որպեսզի տորպեդահարեն Երևանի և Բաքվի հետ մեր պայմանավորվածություններն ու իրենց ձեռքը վերցնեն գործընթացը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ «Նախկինի պես համոզված ենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ միջոցը կողմերի միջև վստահության ամրապնդումն է՝ լուծելով հիմնականում խաղաղության պայմանագրի…

Read More
Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է. Պուտին

Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է. Պուտին

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է: «Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը,…

Read More
Արարատ Միրզոյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Արարատ Միրզոյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Թբիլիսի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:     Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերի մասին
		03.07.2024 . Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերի մասին 03.07.2024 . Միջազգային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի և Հայաստանի հրավերը։ Եվս մեկ օրինակ, թե ինչպես են ամերիկացիները տարածում իրենց ապակառուցողական ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա: Այդպես է Նաստասինը մեկնաբանել Ադրբեջանի և Հայաստանի հրավերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: «Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին հեռացնել Ռուսաստանի հետ…

Read More
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հինգ կործանիչի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հինգ կործանիչի ոչնչացման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ «Իսկանդեր-Մ» կայանքից արձակված հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Միրգորոդ օդանավակայանում կայանած հինգ Սու-27 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Վնասվել է նաև վերանորոգման փուլում գտնվող ևս երկու ինքնաթիռ: Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որով ներկայացվում է հարվածի պահը։ Ընդամենը մեկ օրվա ընթացքում, ասվում է զեկույցում, խոցվել է 9 ուկրաինական ինքնաթիռ, հաղորդում է DW-ն։…

Read More
Լեհաստանի և Գերմանիայի առաջնորդները վերականգնում են բարիդրացիական հարաբերությունները
		03.07.2024 . Միջազգային

Լեհաստանի և Գերմանիայի առաջնորդները վերականգնում են բարիդրացիական հարաբերությունները 03.07.2024 . Միջազգային

Լեհաստանի և Գերմանիայի առաջնորդները երեքշաբթի լայնածավալ երկկողմ խորհրդակցություններ են անցկացրել՝ նոր թափ հաղորդելու բարիդրացիական հարաբերություններին, որոնք նկատելիորեն թուլացել էին Վարշավայի նախորդ կառավարության օրոք: Կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպման է ժամանել 12 նախարարի, կառավարության անդամների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի ուղեկցությամբ։ Օրակարգի թեմաներն են եղել պատմական հաշտեցումը, միգրացիոն քաղաքականությունը և համաեվրոպական անվտանգության հարցում համագործակցությունը։ Շոլցն ու…

Read More
Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Երեքշաբթի` օրվա ավարտին հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցուցակը։ Պարզ է դարձել, որ երկրորդ փուլ անցած առնվազն 214 թեկնածու՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքից և «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիայից երեքշաբթի՝ հուլիսի 2-ի երեկոյան հանել է իր թեկնածությունը, հայտնում է AFP-ն։ Նման որոշում է կայացվել` միավորելու Մարին…

Read More
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ․ Պատել

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։ Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին, որը նախատեսված է հուլիսի 9-ից 11-ը…

Read More
Սիյարտոն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում պատերազմը
		02.07.2024 . Միջազգային

Սիյարտոն ու Լավրովը քննարկել են Ուկրաինայում պատերազմը 02.07.2024 . Միջազգային

Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Ռուսական կողմի տվյալով՝ զրույցը տեղի է ունեցել հունգարական կողմի նախաձեռնությամբ:   Պետեր Սիյարտոն և Սերգեյ Լավրովը բարձր են գնահատել կողմերի միջև քաղաքական երկխոսության մակարդակը, ընդգծել՝ չնայած միջազգային ծանր իրավիճակին՝ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետության ոգով։   Օրակարգում է եղել ռուս-ուկրաինական պատերազմը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ դիվանագետները նշել…

Read More
ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին․ Օսթին

ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին․ Օսթին

ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Ուկրաինային 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացման մասին։ Այդ մաին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինինը՝ Վաշինգտոնում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպմանը։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ սպառազինության մասին է խոսքը։ 

Read More
Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ
		02.07.2024 . Միջազգային

Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ 02.07.2024 . Միջազգային

Մեծ պատիվ է հյուրընկալել Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն պարոն Մարկ Բերենդտին և նրա գործընկերներին Եղեգնաձորի մեր կենտրոնակայանում: Այդ մասին նշված է առաքելության Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում «Պատվիրակությունը միացել է նաև Խաչիկ գյուղի պարեկին՝ իմանալու ավելին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության՝ տեղում կատարվող աշխատանքի մասին»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: Honoured to…

Read More
Աստանայում Պուտինը կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ․ Ուշակով

Աստանայում Պուտինը կհանդիպի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ․ Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում երկկողմ հանդիպումներ կանցկացնի այլ երկրների ղեկավարների հետ: Մասնավորապես, հուլիսի 3-ին նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի, Չինաստանի նախագահների և Պակիստանի վարչապետի հետ։

Read More
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտոնյայի

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ստեֆան Ֆիքսի հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալով՝ Վելիևը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա վիճակը գտնվում է բարձր մակարդակի վրա։ «Ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունն այսուհետ ևս լինելու է փոխշահավետ, և որ…

Read More
Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Կիևում Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Վիկտոր Օրբանին։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Հունգարիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների սկզբունքային հարցերը՝ առևտուր, սահմանային համագործակցություն, ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր։ «Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի ուղղությամբ մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ երկու պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել…

Read More
ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել է Թրամփի քրեական հետապնդումը ծառայողական որոշումների համար

ԱՄՆ Գերագույն դատարանը արգելել է Թրամփի քրեական հետապնդումը ծառայողական որոշումների համար

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որն արգելում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական հետապնդումը սահմանադրական լիազորությունների շրջանակում կայացրած ցանկացած որոշման համար, սակայն կթույլատրի քրեական հետապնդումը մասնավոր գործողությունների համար։ Որոշումը հնարավորություն կտա Թրամփին մասնակցել նոյեմբերի 5-ի նախագահի ընտրությանը։ «Գերագույն դատարանն այսօր պատմական որոշում է կայացրել, որը պետք է վերջ դնի «վհուկների որսին», որը կազմակերպել էր…

Read More
Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Բոլնիսի համայնքում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Լրատվամիջոցները հայտնել են, որ օդաչուն զոհվել է: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Վրաստանի արևելքում զորավարժությունների ժամանակ СУ-25 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է պաշտպանության ուժերի ավիացիայի և օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: Նշվում է, որ տեղի ունեցածի հանգամանքները…

Read More
Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Ղազախստան
		02.07.2024 . Միջազգային

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Ղազախստան 02.07.2024 . Միջազգային

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Նրան Աստանայի օդանավակայանում դիմավորել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։   Ղազախստանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ ՉԺՀ ղեկավարի այցի ծրագիրը նախատեսում է բարձր մակարդակով երկկողմ բանակցությունների անցկացում և մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Սին Աստանայում մասնակցելու է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:…

Read More
Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Թուրքիայում շարունակվում են սիրիացի միգրանտներին արտաքսելու պահանջով ցույցերը

Թուրքիայի Կայսերի քաղաքում ցույցերը չեն դադարում: Դրանք սկսվել են 2 օր առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։   Վրդովված տեղացիները այս գիշեր շարունակել են մեքենաներ շրջել, տներ հրկիզել, հարձակվել միգրանտների վրա: Նրանք պահանջել են արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին: Իրավապահները մի շարք ցուցարարների…

Read More
Իրանի նախագահի երկու թեկնածուները բանավեճում անդրադարձել են արտաքին քաղաքական հարցերի

Իրանի նախագահի երկու թեկնածուները բանավեճում անդրադարձել են արտաքին քաղաքական հարցերի

Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ՝ նախագահի թեկնածուներ Սայիդ Ջալիլին և Մասուդ Փեզեշքիանը բանավեճ են անցկացրել, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը և տնտեսական բարեփոխումներին: Reuters-ը գրում է՝ Սաիդ Ջալիլին եռանդուն գաղափարախոս է և հավատարիմ է Իրանի գերագույն առաջնորդին, մինչդեռ նրա հակառակորդ Մասուդ Փեզեշքիանը հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ազատությունների և Արևմուտքի հետ լարված հարաբերությունները…

Read More
Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին
		02.07.2024 . Միջազգային

Պատելն անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին 02.07.2024 . Միջազգային

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին: Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը վերջերս զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենն էլ այցելել է Բաքու:   Լրագրողը հարցրել է Վեդանտ Պատելին՝ չի՞ մտահոգում արդյոք Վաշինգտոնին այն փաստը, որ նման բարձրաստիճան շփումները շարունակվում են՝ առանց Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի լուծման:…

Read More
Առկա է բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բլինքեն

Առկա է բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ընդգծել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է։ Նա նշել է, որ առկա է «բացառիկ հնարավորություն, ներուժ»՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, որը վերջապես վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և հնարավորություն կստեղծի տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար։ «Ադրբեջանին կոչ ենք արել…

Read More
Բելառուսը պատասխան է պատրաստել ԵՄ պատժամիջոցներին
		01.07.2024 . Միջազգային

Բելառուսը պատասխան է պատրաստել ԵՄ պատժամիջոցներին 01.07.2024 . Միջազգային

Մինսկը միջոցներ է պատրաստել ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան՝ կապված հանրապետությունում ոչ բարեկամական երկրներից սուբյեկտների գործունեության և ներմուծման պայմանների խստացման հետ, РИА Новости-ին ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ ԵՄ խորհուրդը շաբաթ օրը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել: Հանրապետության նկատմամբ կիրառվելու են մի շարք սահմանափակումներ, որոնք ավելի վաղ հաստատվել էին Ռուսաստանի դեմ:…

Read More
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ . Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրների հետ . Ստոլտենբերգ

Ներկայում ՆԱՏՕ-ն իր միջուկային դոկտրինի վերանայման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ  այժմ դաշինքին անմիջական սպառնալիք չկա, ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան չորս երկրի՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հետ, տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման, տեխնոլոգիական զարգացման և…

Read More
Անտառային հրդեհներ Թուրքիայի հարավարևմտյան ափին

Անտառային հրդեհներ Թուրքիայի հարավարևմտյան ափին

Անտառային հրդեհներ են մոլեգնում Թուրքիայի հարավարևմտյան ափին։ Խոշոր օջախներ են գրանցվել մի քանի նահանգում։ Դրանցից մեկը Մուղլան է, որտեղ կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր։ Հրշեջները պայքարում են Միլյաս քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհի դեմ, ներգրավված է ավիացիան: Իշխանությունը վստահեցրել է, որ Իզմիր նահանգում բռնկված հրդեհը «տեղայնացվել է» և «գործնականում մարվել»։ Բայց կրակը հասցրել է ոչնչացնել հարյուրավոր հեկտար…

Read More