Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահափոխադրիչներ
Թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի հիման վրա Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են ՆԱՏՕ-ի նոր ստանդարտների զրահափոխադրիչներ (VURAN)։ Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի հրապարակում տեղի է ունեցել ամենագնաց զրահատեխնիկայի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ենթակայության ASFAT ընկերության գլխավոր տնօրենը։ VURAN տիպի զրահամեքենաները տեխնիկայի և ենթահամակարգերի առումով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։…
