Ֆիցոն շնորհավորել է Ալիևին` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման կապակցությամբ
Ադրբեջանի նախագահի՝ Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռքբերումների կապակցությամբ: Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը: Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու լայն հնարավորությունների առկայությունը:…
