Ինչո՞ւ են անտեսում կարեւոր հարցերը
Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Այս այցը խետք է տեղի ունենար դեռ անցյալ տարվա վերջին, աբյց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցի ու իրականացված 2018-ի մարտի 2-ին, այն օրը, երբ ՀՀ խորհրդարանն ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահին։ Կվիրիկաշվիլիի այցը տևեց ընդամենը մեկ օր։ Վրաստանի վարչապետը եկավ, Հայաստանում հանդիպեց իր պաշտոնակցի՝ Կարեն Կարապետյանի, նաև Սերժ…
Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է…
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից…
Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ Նախագահ
ԱԺ–ն ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին։ Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը ԱԺ-ն ողջունեց ծափերով: ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնում Արմեն…
Վրաստանի սահմանը հատող մեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ հայտարարություն
Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։ Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական…
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու
Մարտի 15-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի համայնքային քոլեջում տեղի է ունենալու Ջավախքի խնդիրներին նվիրված ֆորում։ Ֆորումին, որի կազմակերպիչն է «ARS Javakhk Fund» կազմակերպությունը, մասնակցելու են Գլենդել քաղաքի բազմաթիվ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հասարակ բնակիչներ։ Ֆորումի ընթացքում Ջավախքի խնդիրների շուրջ զեկույցով հանդես է գալու Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ՝ Զարեհ Սինանյանը, ով մասնակիցներին պատմելու է…
ֆիզիկական առճակատում Բորժոմիի քաղաքային խորհրդում
Բորժոմիում տեղի ունեցած սակրեբուլոյի նիստի ավարտին տեղի ունեցավ քաշքշուկ ու ֆիզիկական առճակատում պատգամավորների միջեւ: Նախնական տվյալներով վեճի ժամանակ վիրավորվել է մի պատգամավոր: Նախքան առճակատումը, ժողովի ժամանակ հանրային ծառայողների համար աշխատավարձի բարձրացման հարցը չհաստատվեց Բորժոմիի քաղաքային խորհրդի կողմից: 26 պատգամավորներից հարցի հաստատմանը կողմ քվեարկեցին միայն «Վրացական Երազանքի» 11 պատգամավորը: Իսկ մնացած 15 պատգամավորները դեմ հանդես եկան…
Չորս անհաջող փորձից հետո Բորժոմիում մեկնարկեց Սակրեբուլուի նիստը
Այսօր Բորժոմիի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացած նիստին «Վրացական Երազանք»-ի պատգամավորները առաջին անգամ են մասնակցում: Սակրեբուլոն պետք է քննարկի տեղական ինքնակառավարման աշխատողների աշխատավարձի հարցը: Մինչեւ այսօր «Վրացական Երազանքի» պատգամավորները փոքրամասնություն լինելու պատճառով չէին մասնակցում սակրեբուլոյի նիստերին: Նիստը մեկնարկել է ժամը 12-ին, որի ընթացքում պատգամավորները պիտի քննարկեն 30 հարց: Նիստի ամենակարևոր հարցերից է աշխատակազմի հաստատումը և աշխատավարձի բարձրացումը,…
Սումգայիթի ոճրագործությունից անցել է 30 տարի
1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: 1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Այդ պահից ի վեր…
Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը
«Վրաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության էսկալացիային», – Մառենուլիում ադրբեջանցի երիտասարդների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:Հ անդիպման մասնակիցներից մեկը Մարգվելաշվիլիին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» 26-ամյակը, սակայն մերժում է ստացել:Վրաստանի նախագահն ասել է, որ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումներին, հայտնում է ԱՊԱ գոծակալությունը: Lragir.am
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանի կարծիքը Մ. Սահակաշվիլու մասին
Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանի արձագանքը պ.գ.թ. Վահե Սարգսյանի «Մ. Սահակաշվիլու գրքի հայերեն թարգմանության եւ երեւանյան շնորհանդեսի մասին » հրապարակախոսական ակնարկին Սիրելի Վահե: Կներես, որ նոր եմ միայն կարդացել և պատասխանում քո հրապարակախոսությանը: Կեցցես: Սթափ և տեղին է քո խոսքը: Այո, այլևս արդեն փաստ է, և պետք չէ ջայլամային քաղաքականություն վարել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զգալիորեն սրվել են հայ-վրացական հարաբերությունները՝ ժողովրդի գիտակցությունը մթագնելու առումով: Այսպես կոչված վրաց…
Թուրքիայի արձագանքը սպասելի էր. Նիդեռլանդների ԱԳ նախարար
Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը հետեւած Թուրքիայի կառավարության արձագանքը կանխատեսելի էր։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Սիդրիդ Կաագը։ Նախարարը չի մանրամասնել, նշելով, որ Թուրքիայի արձագանքին պատասխանելը լավ միտք չէ, հաղորդում է De Telegraaf–ը։ Հիշեցնենք, որ օրերս Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն էին տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին։ Դրան ի պատասխան…
Ախալքալաքում վոլեյբոլի նկատմամաբ հետաքրքրությունն ավելանում է
:Այսօր Ախալքալաքի դպրոցների հավաքականնեերի միջև մրցում էր կազմակերպված քաղաքի մարզադպրոցում, որն էլ բավականին հաջող անցավ: Բայց ինչպես վոլեյբոլի նորանշանակ մարզիչ Աշոտ Նահատակյանն է նշում, խնդիրներ միշտ կան: Պատանի մարզիկների հետաքրրությունն այս մարզաձևի նկատմամբ նախկինում էլ էր բարձր: Սակայն այս ուղղությամբ շատ աշխատանքներ կան անելու: Դպրոցներից շատերում դեռևս պատշաճ մակարդակով չեն անցկացվում սպորտի դասերը: Ցանկալի է,…
Օրերս Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտում ախալքալաքցի մարզիկը գրավել է առաջին տեղը
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։ 72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ախալքալաքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա այնտեղ մարզվի։Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։…
Պետք է ամեն գնով ամրացնենք մեր պետականությունը
Ամուր պետականությունը հիմքն է ցանկացած ազգի գոյատեւման ու դա կարծես շատերի համար գաղտնիք չէ։ Չնայած դրան, մեր ժողովրդի մեջ քչերն են խորանում դրա իմաստի մեջ եւ ավելի քչերը քայլեր կատարում պետականությունը ամրապնդելու ուղղությամբ։ Բացարձակ մեծամասնությանը կարծես հետաքրքիր չէ, թե որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում։ Նրանք չեն մտածում, որ անգամ հսկա ու հին ազգերը,…
Ախալքալաքի մունիցիպալիտետի շրջանային ժողովը տեղյակ է առկա խնդիրների մասին
Փետրվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Ախալքալաքի շրջանային ժողովի «Վրացական երազանք» կուսակցության և նրա հետ համագործակցող կուսակցությունների ներկայացուցիչ պատգամավորները Ախալքալաքի մունիցիպալիտետի Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ այցելել են Չանդուրա (պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի կազմակերպմամբ) և Դիլիսկա (պատգամավոր Արթուր Մկոյանի կազմակերպմամբ ) գյուղեր, ուր հանդիպումներ են ունեցել բնակչության հետ: Բազմամարդ…
Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը
Փետրվարի 19-ին Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարի առջև և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝…
Ախալքալաքի շրջանի Չանդուրա գյուղում առկա են մի շարք չլուծված խնդիրներ
Փետրվարի 17-ին Ախալքալաքի շրջանային ժողովի «Հայրենասերների դաշինք» խմբակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը այցելեց Չանդուրա գյուղ, որպեսզի ծանոթանա ժողովրդին հուզող խնդիրներին։ Ինչպես հայտնի է դառնում խմբակցության կողմից տարածած հաղորդագրությունից, Չանդուրա գյուղում պատգամավորներին հանդիպել են մոտ 55 բնակիչներ, ովքեր պատգամավորներին ներկայացրել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք բնակիչների խոսքերով՝ հրատապ լուծման կարիք ունեն։ Տվյալ խնդիրներին էր վերաբերվում…
Վրաստան-ՆԱՏՕ: Տեղում դոփելու տասը տարի
Փետրվարի սկզբին Heritage հիմնադրամի հետազոտող և միջազգային քաղաքականության տեսաբան Լյուկ Քոֆին հոդված է հրապարակել, որում գրում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության նոր մոդելի մասին: Նա կարծում է, որ Վրաստանի ապագա անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին հնարավփոր է մի պայմանով. եթե ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածը, որը կոլեկտիվ պաշտպանություն է նախատեսում, ժամանակավորապես չտարածվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա: Նախաձեռնության քննադատները համարում են, որ…
Ախալցխայի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին քաղաքապետ Զազա Մելիքիձեին
Այսօր՝ փետրվարի 16-ին Ախալցխայի քաղաքապետարանում «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաքապետ Զազա Մելիքիձեի միջեւ: Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացրին իրենց հուզող մի շարք խնդիրներ։ Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկման արժանացան հետեւյալ թեմաները․ Քաղաքացիների ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործունեության մեջ. Տարածաշրջանում առկա խնդիրների շուրջ քաղաքացիական հասարակության պասիվ…
Դատարանը բավարարեց Ախալցխայի սակրեբուլոյից աշխատանքից ազատված նախկին աշխատակիցների հայցը
Դատավոր Գիա Բերաիան փետրվարի 15-ին հրապարակեց դատարանի որոշումը, որի համաձայն բավարարվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախկին աշխատակիցների հայցը: Դատավորի որոշմամբ Ախալցխայի սակրեբուլոյի նախկին աշխատակիցներ՝ Էկա Տատալաշվիլին եւ Թեյ Բաղդաշվիլին պետք է նշանակեն նույն կամ հավասար նախկին աշխատանքին պաշտոնների: Տեղական ինքնակառավարման մարմինը նաեւ պետք է կրած վնասների համար փոխհատուցում իրականացնի տուժածներին: Ախալցխայի սակրեբուլոն համաձայն չէ դատարանի որոշման հետ…
Հայկական արմատներով ամերիկացին ղեկավարում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարությունը
Հայկական ծագումով ամերիկացի Ջեֆրի Հարիգյանը ղեկավարում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը պատասխանատու է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման համար եւ Կենտրոնական եւ Հարավարեւմտյան Ասիայի 20 պետություններում օդային գործողությունների իրականացման համար: Նրա հայկական արմատների մասին պատմել է Միքայել Թաթոյանը՝ «Dover International Speedway»-ի տնօրենը եւ «Dover Motorsports»-ի գործադիր տնօրենը, որն ԱՄՆ-ում ունի մի…
Վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում
Վրաստանի պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այս տարվա մայիսին պլանավորվում է «Վրաստանի պաշտպանական պատրաստության ամենահավակնոտ ծրագրի»՝ մարտական պատրաստության կենտրոնի գործարկումը, որը կառուցվել է Գերմանիայի Խոխենֆելս ռազմաբազայի նմանությամբ: Կենտրոնը կբացվի նախարարության Վիզիանիում (Թբիլիսիից ոչ հեռու) գտնվող բազայում: Նոր կենտրոնի գերծարկման մասին առաջին տեղեկատվությունը հայտնի է դարձել մեկ տարի առաջ՝ 2017թ-ի փետրվարին: Ելույթ ունենալով պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի…
Քնեսեթը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Իսրայելի Քնեսեթը չորեքշաբթի քվեարկություն է անցկացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ, որն առաջադրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, քվեարկության արդյունքում (41 դեմ, 28 կողմ ձայնով) օրինագիծը մերժվել է: «Չկա պատճառ, որի համար Քնեսեթը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն…
Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո Թբիլիսիում
Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները։ Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի հասարակական գործիչներ, գրողներ և թարգմանիչներ: Երեկոյի պատվավոր հյուրը՝ Հրանտ Մաթևոսայանի ստեղծագործությունների վրացերեն լեզվով թարգմանիչ Զեզվա Մեդուլաշվիլին էր, որի կողմից քսաներրորդ դարի երկրոդ կեսում…
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետի հետ
Փետրվարի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին անվտանգության ոլորտում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձան հետագա գործակցության ծրագրերին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։
Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը
Ախալցխայում գրասենյակ է բացում Վրաստանի Համալսարանը : Ինչպես հայտարարում են համալսարանում , շրջանային գրասենյակը տեղի բնակիչներին , աշակերտներին , ուսանողներին և բոլոր հետաքրքրվող անձանց հնարավորություն է տալու օգտվել անվճար ծրագրերից , ինչպիսիք են՝ ընդօրինակվող քննություններ , վավերացված թրենինգներ , հանրային դասախոսություններ , օլիմպիադաներ , բաց դռների օրեր , իրավաբանական խորհրդատվություն և այլն:Գրասենյակի բացումը նախատեսված է…
Մ. ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել …» Հ. Մաթևոսյան Տևական աղմուկ-աղաղակից հետո երևանյան ակումբներից մեկում ի վերջո կայացավ կամ,…
Նոր կայքի միջոցով կառավարության ուշադրությունը հնարավոր է սեւեռել ակտուալ հարցերի վրա, եթե այն հավաքի համապատասխան թվով ստորագրություն
Քաղաքացիների միջնորդությունների համար ստեղծվել է պաշտոնական, պետական էլեկտրոնային հարթակ: Եթե միջնորդագիրը հավաքում է անհրաժեշտ թվով ստորագրությունները, կառավարությունը պարտավոր է հարցը քննարկել: Կայքի օգնությամբ Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող են կառավարության ուշադրությունը հրավիրել այն հարցերի շուրջ, որը համարեն ակտուալ: Եթե պետիցիան բավարարում է համապատասխան չափանիշների, Վրաստանի կառավարությունը պարտավոր է տվյալ հարցը քննարկել և…
