Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN
Սպիտակ տունը քննարկում է միջամտության տարբերակներ՝ ի պատասխան Իրանում հարյուրավոր ցուցարարների սպանության մասին հաղորդագրությունների: Առաջարկվող տարբերակների մեծ մասը չի ենթադրում ռազմական գործողություններ: Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը վախենում է, որ ռազմական հարվածները կարող են հակառակ արդյունք տալ՝ ամրապնդելով աջակցությունն Իրանի ղեկավարությանը և դրանով իսկ խաթարելով բողոքի շարժումը: ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում…
