Կշարունակեմ պայքարել ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

Կշարունակեմ պայքարել ՀՀ ինքնիշխանության և երկրի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի՝ Փալոնը, որը Բաքվում մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին՝ COP-29-ին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին թե՛ համաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Նշվում է, որ կոնգրեսականը խուսափել է ֆիզիկապես վնասվելուց միայն ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ…

Read More
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը

Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը

Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները առանձնազրույց կունենան, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Read More
Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատել իրավապաշտպաններին և լրագրողներին

Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատել իրավապաշտպաններին և լրագրողներին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլայերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել բանտերից ազատել իրավապաշտպաններին, լրագրողներին և ակտիվիստներին, որոնք անազատության մեջ են գտնվում իրենց օրինական գործունեության կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար: Հանձնակատարն ընդգծել է Ադրբեջանի «կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կամայական ձերբակալությունների տագնապալի միտումը», որն «ուղեկցվում է քրեական իրավունքի չարաշահմամբ և իրավունքի գերակայության…

Read More
Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Կառավարության նոյմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։  Որոշումները կառավարությունը կայացրել է գրավոր քվեարկության։ 

Read More
Իսրայելն ու «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել Բեյրութին և Թել Ավիվին

Իսրայելն ու «Հըզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել Բեյրութին և Թել Ավիվին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական Զուկաք էլ Բլաթ շրջանին: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում 35 խաղաղ բնակիչ է զոհվել: 2023 թվականի հոկտեմբերից ի վեր այդ թիվն արդեն հասնում է 3600-ի, հայտնի է շուրջ 15000 վիրավորի մասին: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ «Հըզբոլլահն» էլ հարվածել…

Read More
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ցրել են ցուցարարներին. նրանց միջև բախումներ են եղել

Թբիլիսիում տարածքը լքելու նախազգուշացումից հետո անվտանգության ուժերը սկսել են ցրել ցուցարարներին։ Նրանց միջև բախումներ են սկսվել։ Լրատվամիջոցները հայտնում են առաջին ձերբակալությունների մասին։ Ապամոնտաժվել են բարիկադներն ու հեռացվել մեքենաները, որոնցով ցուցարարները փակել էին Թբիլիսիի փողոցները։  Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում։

Read More
ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին, ԵՄ-ում միասնական որոշում չի կայացվել. Բորել

ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանին, ԵՄ-ում միասնական որոշում չի կայացվել. Բորել

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Ուկրաինային հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին։   «Խոսքը մինչև 300 կմ հեռավորության մասին է: Այնքան էլ շատ չէ, բայց դա Բայդենի վարչակազմի որոշումն է»,- հավելել է Բորելը:   Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ԵՄ արտգործնախարարների նիստում հնարավոր չի եղել…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընտրության արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է բողոքարկել 2024 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները։ Նա նոյեմբերի 19-ին ընտրակեղծիքների վերաբերյալ հայց կներկայացնի Սահմանադրական դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր նստավայրում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Վրաստանի նախագահը կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և հորդորել քաղաքացիներին շարունակել բողոքի ցույցերը ընտրությունների արդյունքների դեմ։ Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմությունը շարունակում է…

Read More
ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը երեկ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։

Read More

Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։ Ցուցարարներն էլ համաձայնել են լքել երկրի կառավարական համալիրը։ Բժանիայի հրաժարականը Աբխազիայի խորհրդարանում կքննարկվի նոյեմբերի 19-ին: Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ինքնահռչակ երկրի վարչապետ Ալեքսանդր Անկվաբը: Փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա երկրի…

Read More
Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրաստանի ընդդիմությունը բողոքում է, «Վրացական երազանքը»՝ ձևավորում նոր կառավարություն

Վրացական ընդդիմությունն ու նրա կողմնակիցները շուրջօրյա բողոքի ցույցեր են սկսել Թբիլիսիի փողոցներում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրության անցկացում։ Նրանք փակել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ խոստանալով մնալ այնտեղ՝ մինչև իրենց պահանջների կատարումը։ Ցուցարարները չեն ընդունում վերջին քվեարկության արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով խարդախության համար։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում…

Read More

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, որի ընթացքում անդամ պետությունները պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցության և միջազգային քաղաքականության հարցերը: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր՝ G20-ի անդամները, ինչպես նաև զարգացող տնտեսություններ ունեցող պետություններ։ Ռուսաստանի նախագահը կրկին մասնակիցների թվում չէ, երկիրը ներկայացնում է…

Read More

Բողոքի ցույցեր Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի 1000-րդ օրվան ընդառաջ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի 1000-րդ օրվան ընդառաջ՝ եվրոպական մայրաքաղաքներում Ուկրաինային աջակցության ցույցեր են տեղի ունեցել։ Հռոմում Ռուսաստանի դեսպանատնից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռու ցույց անցկացնելու համար Իտալիայի ուկրաինական համայնքին են միացել նաև երկրի մյուս բնակիչները։ Բազմաթիվ ցուցարարներ ձեռքներին պահել են ուկրաինական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը: Նմանատիպ ակցիաներ են անցկացվել Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում…

Read More
ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարները կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի 18-19-ը ԵՄ արտգործնախարարները և պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանին եվրոպական զենքով հարվածների սահմանափակումների վերացման հարցը՝ Բրյուսելում հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Նա ԵՄ-ին կոչ է արել սովորել ուժի լեզուն, եթե կառույցը ցանկանում է հավակնել աշխարհաքաղաքական դերակատարման։ «Այս մասին քննարկում կլինի, և հուսով եմ, որ բոլոր նախարարները համաձայնության կգան, իսկ եթե ոչ,…

Read More
ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։     Ինչպես հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա…

Read More

Բեռլինի և Հռոմի դիրքորոշումը՝ արևմտյան զենքով Ռուսաստանի խորքերին հարվածելու վերաբերյալ

Վաշինգտոնը Բեռլինին տեղեկացրել է Կիևին արևմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի խորքերին հարվածել թույլատրելու որոշման մասին, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։ Նոյեմբերի 17-ի երեկոյան The New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել ATACMS հեռահար հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքերին հարվածելու համար։ Բեռլինը նշել է, որ Վաշինգտոնի որոշումը չի…

Read More
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Ադրբեջանից

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով գրասենյակի օրենսդրական հարցերի տնօրեն Ջուլիա Գրինսֆելդերը հայտնել է, որ «ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այլևս Ադրբեջանում չէ»։ Դիվանագիտական ​​աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Փալոնը նախատեսել էր նոյեմբերի 18-ից մասնակցել COP29-ին, ինչպես նաև բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Սակայն հայամետ կոնգրեսականի այցն առաջացրել է խիստ քննադատություն ու վրդովմունք, ակցիաներ են անցկացվել՝ պահանջով, որ նա…

Read More
Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել։ Մասնավորապես՝  Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի…

Read More
Հայաստանի ներքին գործերի նախարարը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները

Հայաստանի ներքին գործերի նախարարը և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Հաստատում եմ, որ նախարարը հրաժարականի դիմում է գրել»,- ասաց Սարգսյանը։ Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գերագույն դատարանի խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են…

Read More
ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատորները Բաքվի COP29 համաժողովի ճեպազրույցում պաշտպանել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայրեր

ԱՄՆ սենատոր Էդ Մարքին Բաքվում կայացած COP29-ի մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին և հաստատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված հայերի վերադարձի իրավունքը։ «Մենք կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք նաև այն կարծիքին ենք, որ հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ»,- ասել է սենատորը: Էդ Մարքիին…

Read More
Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել

Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել

Ախալցխայի թիվ 2 հանրային ​​դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Ընկերություններից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերել նախագծի նկատմամբ, ուստի այս փուլում վերանորոգումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Թիվ 2 հանրային դպրոցի վերանորոգման համար տրամադրվել է 4 353 504 լարի։ Այս փուլում հայտնի չէ, թե գործակալությունը երբ կհայտարարի նոր մրցույթ։

Read More
ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

ՀՀ-ն բաց է համագործակցության համար նրանց հետ, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Արշակյան

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, և հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել…

Read More
Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ…

Read More
Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Թուրքիան փակել է երկինքն Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Անկարան մերժել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար: Պաշտոնյաները հաստատել են, որ Իսրայելի իշխանությունները հարցում են ներկայացրել, որպեսզի Հերցոգի ինքնաթիռը հատի Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժել են այն։ Շաբաթ օրը Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը համաժողովին՝ պատճառաբանելով «անվտանգության հետ կապված մտահոգությունները»,…

Read More
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի. Դըկոտինյին՝ ԼՂ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքի մասին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքից: «2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի…

Read More
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

Նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը…

Read More

Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի…

Read More
Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն

Ադրբեջանը շարունակում է ակտիվ ռազմականացումը և մինչև 2025 թվականը ավելացնում է ռազմական ծախսերը մինչև 8 միլիարդ 396 միլիոն մանաթ (4 միլիարդ 939 միլիոն դոլար): Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:  Այդ ծախսերի ֆինանսավորումը կապահովվի Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամից պետբյուջե 1 մլրդ 700 մլն մանաթ փոխանցման միջոցով: 2025 թվականի ծախսերի կառուցվածքում 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթը…

Read More
Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Ռամասվամին և Մասկը հայտարարել են ԱՄՆ-ում որոշ գերատեսչությունների կրճատման և լուծարման մասին

Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE), որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստեղծի իր վարչակազմում, կվերացնի որոշ դաշնային գերատեսչություններ։ Այդ մասին հայտարարել է ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին, որն Իլոն Մասկի հետ նշանակվել է դեպարտամենտի համանախագահ։ Ռամասվամին նախկինում առաջարկել էր վերացնել ՀԴԲ-ն, հարկային ծառայությունը և կրթության նախարարությունը: Մասկն էլ խոսել է դաշնային ծախսերը 2 տրիլիոն դոլարով կրճատելու իր…

Read More