ՀՀ նախագահը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարն անդրադարձել են տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկի հետ: Զրույցի ընթացքում, անդրադարձ կատարելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ընթացող զինված հակամարտություններին, զրուցակիցները կարևորել են բազմակողմանիության ամրապնդումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նախագահը զրուցակցին է ներկայացրել 2018 թ.-ից ի վեր Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը՝ ուղղված մարդու իրավունքների…
