Զելենսկու՝ Մոսկվա գնալու հեռանկարն անիրատեսական է. Սիբիհա
Կիևից արձագանքել են Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ եթե Զելենսկին ցանկանում է բանակցել, կարող է այցելել Մոսկվա: «Նա բոլորին մոլորեցնում է»,- պնդել է Ուկրաինայի արտգործնախարարը: Անդրիյ Սիբիհան նշել է, որ այժմ Ավստրիան, Վատիկանը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք պետություն պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը։ «Սրանք լուրջ առաջարկներ են, և նախագահ Զելենսկին պատրաստ…
