Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters

Թրամփի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել. Reuters

Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի տնտեսության առանցքային հատվածների դեմ նոր պատժամիջոցների նախագիծ է պատրաստել և դրանք կյանքի կկոչի, եթե Մոսկվան չհամաձայնի դադարեցնել պատերազմը: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ որոշ սահմանափակումներ ուղղված են Ռուսաստանի բանկային հատվածի և ենթակառուցվածքների դեմ, որոնք օգտագործվում են նավթի մատակարարման համար: Reuters-ը նշում է, որ անցած…

Read More
Թաիլանդում 1 տարով սուգ է հայտարարվել նախկին թագուհու մահվան կապակցությամբ

Թաիլանդում 1 տարով սուգ է հայտարարվել նախկին թագուհու մահվան կապակցությամբ

93 տարեկանում մահացել է Թաիլանդի թագավորի մայրը: Նախկին թագուհի Սիրիկիտն ամուսնացել է ապագա թագավոր Պումիպոն Ադունյադետի հետ 1950 թվականի ապրիլին, որից անմիջապես հետո վերջինս գահ է բարձրացել՝ թագավորելով որպես Ռամա IX: Նա գահը զբաղեցրել է ավելի քան 70 տարի։ Մայր թագուհու մահվան կապակցությամբ Թաիլանդի բոլոր պետական հաստատություններում ազգային դրոշը իջեցված կլինի 30 օր, իսկ պետական…

Read More
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի դեմ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի դեմ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի դեմ՝ հայտնել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: «Պետրոն թույլ է տվել թմրակարտելներին ծաղկել և հրաժարվել է կանխել նրանց գործունեությունը։ Նախագահ Թրամփն այսօր հստակ ցույց է տալիս, որ մենք չենք հանդուրժի թմրանյութերի մաքսանենգությունը մեր երկիր»,- հստակեցրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ…

Read More
Ուկրաինային ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը քննարկման փուլում է. Ռյուտե

Ուկրաինային ամերիկյան Tomahawk հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը քննարկման փուլում է. Ռյուտե

Լոնդոնում տեղի է ունեցել Ուկրաինայի «աջակիցների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ շարունակելու Կիևին աջակցությունը, ողջունել նավթային ոլորտում Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների և Եվրոպայի վերջերս սահմանած պատժամիջոցները:    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ դրանք թույլ կտան «զգալիորեն մեծացնել Վլադիմիր Պուտինի վրա ճնշումը»։ Մարկ Ռյուտեն անդրադարձել է Ուկրաինային ամերիկյան Tomahawk հեռահար…

Read More
Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում. կնքվել է հուշագիր

Հայաստանն ու Ավստրիան կհամագործակցեն օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայագիտության ոլորտներում. կնքվել է հուշագիր

Ժնևում՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գլխավոր գրասենյակում, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի (GeoSphere Austria) միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:   Միջոցառումն անցկացվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սելեստե Սաուլոյի…

Read More
Կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում. Թրամփ

Կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում. Թրամփ

Դոնալդ Թրամփը մեկնել է Մալայզիա, այնուհետև նա աշխատանքային հանդիպումներ կունենա Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչպես նաև կմասնակցի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին:  Նախքան թռիչքը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հնարավորություն կունենա քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիները: «Մենք կցանկանայինք, որ Պեկինն օգներ մեզ Ռուսաստանի հարցում: Լուրջ…

Read More
ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Վաշինգտոն

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Վաշինգտոն

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվայի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Վաշինգտոն: Ակնկալվում է, որ նա կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Լրագրողների հետ զրույցում Դմիտրիևը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները դժվար թե էական ազդեցություն ունենան Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ համաշխարհային նավթի գները կբարձրանան, և Մոսկվան դրանից կշահի:…

Read More
Թուրքիան վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Սիրիայում. NTV

Թուրքիան վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Սիրիայում. NTV

Թուրքիան վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Սիրիայում: Դամասկոսում դիվանագիտական ծառայության է անցել Թուրքիայի փոխարտգործնախարար Նուh Յըլմազը: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Սիրիայում թուրքական դեսպանատունը փակվել էր 2012 թվականին և աշխատանքը վերսկսել էր միայն նախորդ տարվա վերջին՝ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Յըլմազը նախկինում ծառայել է…

Read More
Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում

Սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմը կարևոր է խաղաղության և անվտանգության պահպանման գործում

Opel» ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի սովորական սպառազինությունների թեմատիկ քննարկման ժամանակ ՀՀ պատվիրակությունն ընդգծել է սովորական սպառազինությունների արդյունավետ վերահսկման ռեժիմի կարևորությունը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:   «Պատվիրակությունը վերահաստատել է նաև ՀՀ պատրաստակամությունը համագործակցել համախոհ պետությունների հետ՝ համապատասխան միջազգային հարթակներում մահաբեր ինքնավար ռազմական…

Read More
Էքրեմ Իմամօղլուն արդարացվել է իր դեմ հարուցված քրեական գործերից մեկով

Էքրեմ Իմամօղլուն արդարացվել է իր դեմ հարուցված քրեական գործերից մեկով

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն արդարացվել է «մրցույթի անցկացման ժամանակ կեղծիքի» գործով, որը կապված է Բեյլիքդյուզյու շրջանի վարչակազմի ղեկավար լինելու ժամանակահատվածի հետ: Իմամօղլուի դեմ «կոռուպցիայի» գործը լսվել է այսօր առաջին ատյանի քրեական դատարանում։ Գործով մեղադրական եզրակացությունը նախատեսում էր մինչև յոթ տարվա ազատազրկում։ Իմամօղլուի դեմ այլ մեղադրանքներով դատավարությունները շարունակվում են։ Վերջերս գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական…

Read More
Չինական պետական ընկերությունները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները. Reuters

Չինական պետական ընկերությունները դադարեցրել են Ռուսաստանից նավթի գնումները. Reuters

«Ռոսնեֆտի» և «Լուկօյլ»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո չինական պետական ​​ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումներն այդ ընկերություններից՝ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով «բազմաթիվ աղբյուրներին»։ PetroChina-ն, Sinopec-ը, CNOOC-ը և Zhenhua Oil-ը հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունների պատճառով դադարեցրել են ծովային ճանապարհով ռուսական նավթի գործարքները՝ առնվազն կարճաժամկետ հեռանկարում՝ գրել է լրատվականը: Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանից ծովով օրական ներկրվող…

Read More
Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ. ԶԼՄ-ներ

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ, «Ինտերֆաքսին» հայտնել Է իրազեկ աղբյուրը: «Դմիտրիևն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնատար անձանց հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Դմիտրիևի ԱՄՆ այցի մասին հաղորդել էր CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ «Պուտինի հատուկ…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում նշվեց աշնանային տոն «Վալեոբա-Ոսկե աշուն»

Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում նշվեց աշնանային տոն «Վալեոբա-Ոսկե աշուն»

Ավանդական աշնանային տոնը՝ «Վալեոբա-Ոսկե աշունը», նշվել է Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում։ Միջոցառումը տեղի է ունեցել Մշակույթի տան մոտ, որտեղ ներկայացվել են տարբեր մշակութային և մարզական միջոցառումներ, աշնանային անկյուններ, մեսխեթական խոհանոցին բնորոշ ուտեստներ և խոհարարական ստեղծագործություններ, ինչպես նաև տեղացի նկարիչների և արհեստավորների աշխատանքներ։ Տոնը շնորհավորել են Սամցխե-Ջավախքի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Ախալցխայի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին,…

Read More
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին որպես խափանման միջոց նշանակվել է 1 միլիոն լարի գրավ

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին որպես խափանման միջոց նշանակվել է 1 միլիոն լարի գրավ

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին որպես խափանման միջոց նշանակվել է 1 միլիոն լարի գրավ։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Էկա Բարբաքաձեն։ Դատավորի որոշման համաձայն՝ Ղարիբաշվիլիի նկատմամբ կիրառվել են նաև այլ լրացուցիչ միջոցներ։ Մասնավորապես, նրա անձնագիրը բռնագրավվել է, և նրան արգելվել է լքել երկիրը։ Այսօրվա նիստում քննարկվել է Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ խափանման միջոց կիրառելու…

Read More
Թրամփը կոչ է արել մի քանի ամիս սպասել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վնասը գնահատելու համար

Թրամփը կոչ է արել մի քանի ամիս սպասել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վնասը գնահատելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իր  սահմանած պատժամիջոցների վնասը կգնահատվի մոտ վեց ամսից։ «Ես ձեզ կտեղեկացնեմ մոտ վեց ամսից։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է նա Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատժամիջոցները զգալի վնաս կպատճառե՞ն։ Ռուսաստանի նախագահը, սակայն, վստահ է, որ պատժամիջոցները  չեն կարող մեծ վնաս պատճառել Ռուսաստանին: «Մեզ…

Read More
Լիտվայի նախագահը դատապարտել է ՌԴ ինքնաթիռների կողմից Լիտվայի օդային տարածքի խախտումը

Լիտվայի նախագահը դատապարտել է ՌԴ ինքնաթիռների կողմից Լիտվայի օդային տարածքի խախտումը

Հոկտեմբերի 23-ին Լիտվայի ռազմաօդային ուժերը սահմանի խախտում են հայտնաբերել Կիբարտայի մոտակայքում։ Ռուսական Սու-30 ինքնաթիռը և Իլ-78 լիցքավորող ինքնաթիռը, որոնք, հնարավոր է, Կալինինգրադի մարզում վառելիքով լիցքավորման վարժանքներ էին անցկացնում, մոտ 700 մետր մտել են Լիտվայի տարածք և մոտ 18 վայրկյան այնտեղ մնալուց հետո հեռացել են։ Այդ մասին հայտնել է Լիտվայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։ Իրադարձությանն ի…

Read More
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունն այդ սկզբունքներին

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունն այդ սկզբունքներին

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի Չորրորդ կոմիտեի «Աջակցություն ականազերծման գործողություններում» օրակարգային կետի ընդհանուր քննարկման շրջանակներում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ականազերծման մարդասիրական բնույթը և Հայաստանի հաստատակամ հանձնառությունը մարդասիրական նորմերին և սկզբունքներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը:   «Մեծապես կարևորելով ականազերծման գործողություններում աջակցության ցուցաբերումը և վերահաստատելով հակահետևակային ականների և այլ պայթունավտանգ զինատեսակների հումանիտար հետևանքների հասցեագրմանը միտված…

Read More
Եթե ուկրաինական կողմը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի «շատ լուրջ». Պուտին

Եթե ուկրաինական կողմը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի «շատ լուրջ». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Բուդապեշտի հանդիպման վերաբերյալ, նշել՝ Սպիտակ տան ղեկավարը, հավանաբար, նկատի է ունեցել, որ հանդիպումը հետաձգվում է: ՌԴ ղեկավարի խոսքով՝ սխալ կլիներ միջոցառմանը մոտենալ առանց նախապատրաստվելու։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է երկխոսության շարունակմանը: Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ եթե ուկրաինական կողմը հեռահար…

Read More
Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում պատերազմի դեմ «Խաղաղության երթից» հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր չէ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել և մասնակցել հակամարտությանը: «Մենք չենք տա մեր փողերը, մենք չենք տա մեր զենքը, և մենք չենք գնա պատերազմի, որպեսզի մեռնենք Ուկրաինայի համար»,- ասել է Օրբանը: Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը իրենց պատերազմը…

Read More
Ռուբիոն քննադատել է Իսրայելի խորհրդարանի քվեարկությունը Արևմտյան ափի վերաբերյալ

Ռուբիոն քննադատել է Իսրայելի խորհրդարանի քվեարկությունը Արևմտյան ափի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննադատել է Իսրայելի խորհրդարանի քվեարկությունը, որով Քնեսեթի անդամները կողմ էին արտահայտվել Հորդանան գետի Արևմտյան ափի միացմանը: Նրա խոսքով՝ Արևմտյան ափի բռնակցումը կսպառնա Գազայի հատվածում հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ծրագրին:   Time հանդեսի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել է, որ ինքը արաբական երկրներին խոստացել է, որ Արևմտյան ափը չի բռնակցվի: Նյութերը…

Read More
Թատերական ներկայացում  Ախալքալաքի մշակույթի տանը

Թատերական ներկայացում Ախալքալաքի մշակույթի տանը

Հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի մշակույթի տան նոր դահլիճում կայացավ թատերական ներկայացում։ Ներկայացումը պատրաստել էին Ախալցխայի «Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնը» Լիա Սուլուաշվիլիի ղեկավարությամբ, որին աջակցել էր Սամցխե-Ջավախքի նահանգապետը։ Ախալքալաքից հետո Մեսխեթիի թատրոնը կմեկնի Նինոծմինդա և կուրախացնի այնտեղի թատերասեր հասարակությանը մոտակա օրերս։

Read More
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը  մասնակցեց Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովին

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցեց Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովին

Մենք փորձում ենք փոխըմբռնման հուշագիր ստորագրել Վրաստանի Ազգային բանկի հետ մեր ապագա համագործակցության վերաբերյալ բազմաթիվ ոլորտներում, — ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Թբիլիսիի ֆինանսական գագաթնաժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վրաստանի Ազգային բանկին և կառավարությանը այս գագաթնաժողովին մասնակցելու հնարավորության համար: Կարծում եմ, որ սա հիանալի հնարավորություն է մտքեր փոխանակելու…

Read More
Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան պատժամիջոցների նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան պատժամիջոցների նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանը հակաարդյունավետ է համարում ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները` հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը:   Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան երկրների սահմանափակումների նկատմամբ: Նա հավելել է՝ սահմանափակումների միջոցով Մոսկվային ինչ-որ գործողությունների մղելու՝ ԱՄՆ նախկին վարչակազմի փորձերը ևս տապալվել են, իսկ արդյունքում տուժել է համաշխարհային տնտեսության կայունությունը:   Զախարովան նաև ընդգծել…

Read More
ԱՄՆ Սենատը 12-րդ անգամ մերժել է կառավարության աշխատանքը ֆինանսավորելու օրինագիծը

ԱՄՆ Սենատը 12-րդ անգամ մերժել է կառավարության աշխատանքը ֆինանսավորելու օրինագիծը

ԱՄՆ Սենատն արդեն 12-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում էր ժամանակավորապես ֆինանսավորել կառավարության աշխատանքը: Հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ առողջապահական ծախսերի հարցում: ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է հոկտեմբերի 1-ից: Այն դարձել է երկրորդ ամենաերկար շաթդաունը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում: Ընդ որում՝ երկուսն էլ տեղի են ունեցել Դոնալդ Թրամփի…

Read More
Եվրամիությունը և Եգիպտոսը ստորագրել են գործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր

Եվրամիությունը և Եգիպտոսը ստորագրել են գործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր

Եվրամիությունը և Եգիպտոսը ստորագրել են մի շարք համաձայնագրեր՝ ուղղված քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում գործակցության խորացմանը: Բրյուսելում անցկացված Եվրամիություն-Եգիպտոս գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Կահիրեին կտրամադրվի 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական աջակցություն: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտնել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու ծրագրի մասին. այն կմիավորի միջազգային գործընկերներին Գազայում բարեփոխումների և վերակառուցման…

Read More
Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները

Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները

Մոսկվան և Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները: Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երկրի տարածքում գիշերը խոցվել է գրեթե 140 ուկրաինական անօդաչու: Բրյանսկի մարզում կա մեկ զոհ: Ռուսական անօդաչուների հարվածներից Կիևում 4 մարդ է վիրավորվել: Սումիի մարզում վիրավորվել է երկաթուղային կայարանի 2 աշխատակից: Նախորդ գիշեր Կիևի մարզում ռուսական հարվածներից 7 մարդ էր զոհվել: The Wall Street Journal-ի…

Read More
Միացյալ Նահանգները պատժամիջացներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջացներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ընկերությունների նկատմամբ

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ թիրախավորեով ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունները՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը»: Այս քայլով ԱՄՆ նախագահը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար:   «Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն էր: Մենք երկար սպասեցինք»,- նշել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով՝ Վլադիմիր Պուտինի հետ ամեն անգամ լավ զրույցներ են ունենում,…

Read More
Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական հարձակում է. Վուչիչ

Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական հարձակում է. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի ժողովրդին ուղղված իր ուղերձում երկրի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում։ Չորեքշաբթի Բելգրադում՝ խորհրդարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել ու հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է։ Նախագահի խոսքով՝ կասկածյալը, բենզինի բալոնով փորձել է մտնել ընդդիմության գործողությունների դեմ բողոքող կառավարության կողմնակիցների ճամբարի…

Read More
Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև անհամաձայնություններ կան Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ. KAN

Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև անհամաձայնություններ կան Գազայում հրադադարի երկրորդ փուլի շուրջ. KAN

Իսրայելական KAN պետական ​​հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Եգիպտոսը տարաձայնություններ ունեն Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի երկրորդ փուլի իրականացման հարցում։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհամաձայնությունները ծագել են Իսրայելի ներկայացուցիչների և Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադի միջև բանակցությունների ժամանակ, որը նախորդ օրը ժամանել էր Իսրայել։ Քննարկման առանցքային թեմաներից է դարձել Գազայում միջազգային ռազմական…

Read More
Թրամփը ստացել է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի «Խաղաղության ճարտարապետ» մրցանակը

Թրամփը ստացել է Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամի «Խաղաղության ճարտարապետ» մրցանակը

«Խաղաղության ճարտարապետ» մրցանակը՝ Ռիչարդ Նիքսոնի տեսքով արձանիկը, Թրամփին շնորհվել է «նրա միջնորդությամբ կնքված հրադադարների ու խաղաղության համաձայնագրերի» համար։ Մասնավորապես, մրցանակի մեջ նշվում են Գազայի խաղաղության համաձայնագիրը, Հայաստանի և Ադրբեջանի, Հնդկաստանի ու Պակիստանի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության, ինչպես նաև Թաիլանդի ու Կամբոջայի միջև հակամարտությունների կարգավորման բանակցությունները։ Հատուկ նշվել են նաև Թրամփի ջանքերը՝ «Ռուսաստանի և Ուկրաինայի…

Read More