Շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. ԼՂ նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից
		29.07.2023 . Արցախ

Շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. ԼՂ նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից 29.07.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է. «Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր…

Read More
Բանգլադեշում զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել

Բանգլադեշում զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել

Բանգլադեշում արդեն 2 օր է՝ զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել, հաղորդվում է զոհերի մասին: ԶԼՄ-ները հայտնում են, որ մայրաքաղաք Դաքքայում 20-ից ավելի ոստիկան է տուժել, կան տասնյակ ձերբակալվածներ: Ազգայնական կուսակցության կողմնակիցները վերջին շաբաթներին ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը, որը կառավարում է 2009 թվականից, և որին ընդդիմությունը մեղադրում է…

Read More
Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր

Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ կռվող ուկրաինացի զինծառայողների տեղակայման վայր։ Տելեգրամյան ալիքում նախագահը գրել է, որ զեկույցներ է լսել մարտի դաշտում զարգացումների մասին և շնորհավորել զինվորներին մասնագիտական տոնի առթիվ: Այժմ Բախմուտն ամենաթեժ կետերից մեկն է: Կողմերը պարբերաբար հայտարարում են այդ ուղղությամբ մարտական ակտիվ գործողությունների մասին: Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալով՝ երկրի զինված ուժերն…

Read More
Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, թե Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Դատախազությունից հայտնել են, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ․ ադրբեջանցիների դեմ հանցագործությունների համար: Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա…

Read More
68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ
		29.07.2023 . Արցախ

68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ 29.07.2023 . Արցախ

Մտահոգված ենք լուրով, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառուին ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է»,- գրել է Բադալյանը: Troubled by news that 68-year-old…

Read More
Բելառուս տեղափոխված «Վագների» ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին. Մորավեցկի

Բելառուս տեղափոխված «Վագների» ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին. Մորավեցկի

Բելառուս տեղափոխված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետը: Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ դա իր երկրի նկատմամբ նոր հիբրիդային հարձակմանն ուղղված քայլ է և Լեհաստանում ու Եվրամիության տարածքում լարվածություն առաջացնելու փորձ: Պաշտոնյան նաև քննադատել է ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը՝ Ռուսաստանի նկատմամբ բավականաչափ կոշտ քաղաքականություն չվարելու…

Read More
Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ամեն օր Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ…

Read More
Շվեդահայ պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք, արձանագրել՝ իրավիճակը սուր է

Շվեդահայ պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք, արձանագրել՝ իրավիճակը սուր է

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետն այցելել է Լաչինի միջանցք: «Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք: Իրավիճակը լուրջ է: 400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով: Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներ, որոնք սպասում են այդ օգնությանը, սովի և առողջության վատթարացման վտանգի տակ են»,- Facebook-ի իր էջում…

Read More
Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան
		29.07.2023 . Արցախ

Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան 29.07.2023 . Արցախ

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության…

Read More
Հասանովը հանձնարարականներ է տվել օդանավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

Հասանովը հանձնարարականներ է տվել օդանավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել օդանավերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ճնշում են թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը, ինչի հետևանքով լուրջ սպառնալիք է ստեղծվում թռիչքների անվտանգության համար: ԼՂ Պաշտպանության բանակը բացարձակ կեղծիք է որակել այդ…

Read More
Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի գնահատման և Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչի հարցում, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Իր հստակ պարտավորությունից հետ կանգնելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է կատարի դրանք»,-…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիգերի կառավարությունը հակասահմանադրական ճանապարհով փոխելու փորձերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիգերի կառավարությունը հակասահմանադրական ճանապարհով փոխելու փորձերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է հուլիսի 26-ին Նիգերի օրինական կառավարությունը հակասահմանադրական ճանապարհով փոխելու փորձերը: «Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մոհամեդ Բազումին և ընդգծում ենք նրան, նրա ընտանիքին և կառավարության անդամներին պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հայտարարության մեջ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շեշտել է Նիգերում «սահմանադրական կարգի վերականգնման արտակարգ անհրաժեշտությունը՝ Արևմտյան…

Read More
ԱՄՆ-ը ավելի քան 340 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի Թայվանին. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը ավելի քան 340 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի Թայվանին. Սպիտակ տուն

Վաշինգտոնը ավելի քան 340 միլիոն դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի Թայվանին՝ հայտնել է Սպիտակ տունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, նշում են, որ աջակցությունը կհատկացվի ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից: Փաթեթը կներառի զենիթահրթիռային համակարգեր, հրթիռներ, հետախուզական սարքավորումներ։ ABC News-ի տվյալով՝ Բայդենի վարչակազմն առաջին անգամ է որոշել Թայբեյին ռազմական օգնության մեծ փաթեթ ուղարկել Պենտագոնի ռեզերվներից։ ԶԼՄ-ները գրում են,…

Read More
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի

Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի

Անկարայում Իրանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական և առևտրային համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի 30 մլրդ դոլարի, և երկու երկրների պաշտոնյաներին կոչ է արել համատեղ աշխատել առևտրի համար առկա խոչընդոտները վերացնելու…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է «կանխակալ հայտարարություններ» անելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը մեղադրել է «կանխակալ հայտարարություններ» անելու համար

Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերթական անգամ նշելով, թե, իբր, հայկական կողմը կեղծ հայտարարություններ է տարածում Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել միջազգային հանրության հասցեին՝ «մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանի դեմ արած կանխակալ հայտարարությունների» պատճառով:

Read More
Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակն անհանգստացնող է. Նադիա Մուրադ
		28.07.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակն անհանգստացնող է. Նադիա Մուրադ 28.07.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակն անհանգստացրել է նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է. «Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը խոր մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքով օգնությունը հասցվի Ղարաբաղի՝ դրա կարիքն ունեցող մարդկանց»:

Read More
Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը լուրջ հետևանքներ կունենա. Daily Express

Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը լուրջ հետևանքներ կունենա. Daily Express

Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև դաշինքի ձևավորումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Արևմուտքի համար, գրում է բրիտանական Daily Express պարբերականը՝ հղում անելով վերլուծաբաններին: Վերջինների կարծիքով՝ երեք երկրի միջև կապերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական քայլը թույլ կտա նրանց օգնել միմյանց ռազմական ներուժն ավելացնելու և տնտեսական զարգացումն արագացնելու հարցում, ինչը մտահոգություն է առաջացնում…

Read More
Գլոբալ եռման դարաշրջան է սկսվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գլոբալ եռման դարաշրջան է սկսվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր երկրներին համախմբվել և անհապաղ միջոցներ ձեռնարկել պայքարելու կլիմայի փոփոխության դեմ՝ աղետից խուսափելու համար: «Գլոբալ տաքացման դարաշրջանն ավարտվել է։ Սկսվել է գլոբալ եռման դարաշրջանը։ Օդը շնչելն անհնար է, շոգն անտանելի է, իսկ հանածո վառելիքից ստացված շահույթի և կլիմայի փոփոխության կանխման հանդեպ անգործության մակարդակը՝ անընդունելի»,- զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։…

Read More
Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի հատվածում: «Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ երեկվանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք…

Read More
Կրկնում եմ իմ կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Կրկնում եմ իմ կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԼՂ իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով որ չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով: «Իմ մտքերն այն մարդկանց հետ են, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը:    Վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում…

Read More
Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ ատելության խոսքը. Արման Խաչատրյան

Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ ատելության խոսքը. Արման Խաչատրյան

Եվրոպայի խորհուրդը պետք է Ադրբեջանին կոչ անի վճռական միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու հայերի նկատմամբ պետության հովանավորությամբ իրականացվող ատելության խոսքը, ռասայական, էթնիկ և կրոնական անհանդուրժողականությունը: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում շեշտել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:    «Սա ատելության խոսքի, ակնհայտ ռասիստական բովանդակության և նացիզմի գովասանքի ողբալի դրսևորում է: Եվրոպայի խորհուրդը պետք է…

Read More
Սինգապուրում գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ դատապարտվածին մահապատժի են ենթարկել թմրամիջոց վաճառելու մեղադրանքով

Սինգապուրում գրեթե 20 տարվա մեջ առաջին անգամ դատապարտվածին մահապատժի են ենթարկել թմրամիջոց վաճառելու մեղադրանքով

Սինգապուրում մահապատժի է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված կինը, առաջին դեպքը 20 տարվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացում է Euronews-ը՝ վկայակոչելով Սինգապուրի թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի տեղեկությունը։ 45-ամյա Սարիդեվի Ջամանին մահապատժի է դատապարտվել 2018 թվականին՝ 30,72 գրամ հերոին վաճառելու համար։ Դատավորները մերժել են կնոջ բողոքը, նախագահը նույնպես հրաժարվել է նրան ներում շնորհել, պատիժն իրականացվել…

Read More
Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։   «Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և…

Read More
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դպրոցներին կոչ է անում արգելել սմարթֆոնների օգտագործումը դասերի ժամանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դպրոցներին կոչ է անում արգելել սմարթֆոնների օգտագործումը դասերի ժամանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի դպրոցներին կոչ է անում արգելել սմարթֆոնների օգտագործումը դասերի ժամանակ: Կազմակերպությունը պնդում է, որ գաջեթների պատճառով աշակերտները շեղվում են դասի ժամանակ, ինչը հանգեցնում է ակադեմիական առաջադիմության նվազման։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր նոր զեկույցում զգուշացնում է տեխնոլոգիական սարքերի, հիմնականում՝ սմարթֆոնների և համակարգիչների չարաշահման վտանգների մասին։ Կազմակերպության փորձագետները համոզված են, որ դրանք պետք է կիրառվեն չափավոր, միայն ըստ…

Read More
Անտառային հրդեհները Հունաստանում հասել են զինամթերքի պահեստներին

Անտառային հրդեհները Հունաստանում հասել են զինամթերքի պահեստներին

Շոգի պատճառով անտառային հրդեհները մոլեգնում են Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի առափնյա շրջաններում: Երկարատև երաշտը և 40°C-ից բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ են ստեղծում հրդեհի տարածման համար, գրում է Euronews-ը։ Հրշեջներին չի հաջողվել կասեցնել անտառային հրդեհների առաջխաղացումը դեպի կենտրոնական Հունաստանի ռազմական օբյեկտներ: Էգեյան ծովի ափերի մոտ ուժգին պայթյուններ են լսվել Հունաստանի ռազմաօդային ուժերի Վոլոս բազայի տարածքում, որը…

Read More
Հույս ունեմ, որ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեր գործընկերությունը կամրապնդվի. Ղարիբաշվիլի

Հույս ունեմ, որ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեր գործընկերությունը կամրապնդվի. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին այցելել է Չինաստան և իր գոհունակությունն է հայտնել չին-վրացական համագործակցության բարձր մակարդակից: «Չինաստան կատարած այս պատմական այցի ընթացքում ես հպարտությամբ հայտարարում եմ Չինաստան-Վրաստան համագործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին: Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո ես վստահ եմ, որ այս հանգրվանը մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործընկերությունը և բացահայտել չօգտագործված հնարավորությունները»,- գրել…

Read More
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավորը Գերմանիայի կառավարությանն ու ԵՄ-ին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Գերմանիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և իրավիճակի սրում թույլ չտալու համար։ Բերգն այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այն, որ անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում,…

Read More
Հուսով եմ՝ ԼՂ հայությունը կհաղթահարի այս դժվարությունը. թուրք լրագրող

Հուսով եմ՝ ԼՂ հայությունը կհաղթահարի այս դժվարությունը. թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլութն իր Թվիթերի միկրոբլոգում հույս է հայտնել, որ ԼՂ հայությունը, հաղթահարելով պատմական բոլոր դժվարությունները, կհաղթահարի նաև այս մեկը: «Այն փաստը, որ արցախահայությունը դարեր շարունակ արյունով, քրտինքով ու արցունքներով պայքարել է իր նախնիների հայրենիքի պահպանման համար, ավելի է անտանելի դարձնում ադրբեջանական շրջափակումը: Արցախահայությունը հաղթահարել է պատմական բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ նրանք  կհաղթահարեն…

Read More
Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դևիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։  «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,- գրել է նա Twitter-ում։ Լորդ Ալթոնը…

Read More