ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Արևմուտքին՝ չփորձել օգտագործել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, նշել՝ հանրությունը մերժում է ապստամբության փորձը, վճռականորեն աջակցում նախագահ Պուտինին: «Դավադիրների արկածախնդիր ձգտումներն, ըստ էության, ուղղված են նրան, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը Ռուսաստանում, քանդեն մեր միասնությունը, խաթարեն Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված միջազգային անվտանգության հուսալի ապահովմանը։ Այսպիսով՝ ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին։ Զգուշացնում ենք արևմտյան երկրներին՝ զերծ մնալ…
