Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը
		17.03.2023 . Արցախ

Ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը 17.03.2023 . Արցախ

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 97-րդ օրվա տեղեկագիրը մարտի 16-ի դրությամբ:  Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 182 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի  բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 12 անձ այսօր՝ մարտի 17-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   10 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները

ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:

Read More
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան
		17.03.2023 . Արցախ

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. տուժածներ չկան 17.03.2023 . Արցախ

Լեռնային Ղարաբաղում` Մարտունու շրջանում, հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով տուժածներ չկան: Փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է վարում:

Read More
Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրենքի ընդունումից հետո ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը

Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի համապատասխան հայտարարությանը խորհրդարանում մի շարք պատգամավորներ բացականչություններով են արձագանքել, ոմանք վարչապետի ելույթի ընթացքում լքել են դահլիճը: Բորնը դատապարտել է պատգամավորների պահվածքը, նա ընդդիմադիր կուսակցություններին մեղադրել է «խորհրդարանում և փողոցներում քաոս տարածելու» համար։ Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր…

Read More
Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները
		16.03.2023 . Միջազգային

Թուրքիան դադարել է լիցքավորել ու սպասարկել Ռուսաստանի և Բելառուսի ամերիկյան ինքնաթիռները 16.03.2023 . Միջազգային

Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել Ռուսաստանից ու Բելառուսից թռչող ամերիկյան արտադրության ինքնաթիռների լիցքավորումն ու տեխսպասարկումը: AirportHaber թուրքական պարբերականի հաղորդմամբ` այս արգելքը տարածվել է յոթ ռուսական, մեկական բելառուսական և իրանական ավիափոխադրողների վրա:

Read More
Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

Լիբիայում անհետացել է երկուսուկես տոննա ուրան. ԱԷՄԳ

ԱԷՄԳ-ի տեսուչները պարզել են, որ Լիբիայի պահման վայրերից մոտ 2,5 տոննա ուրան է անհետացել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարությունը։ Մարտի 14-ին ԱԷՄԳ-ի տեսուչները ստուգման ժամանակ «պարզել են, որ 10 տակառներ, որոնք պարունակում էին մոտավորապես 2,5 տոննա բնական ուրան՝ ուրանի խտանյութի տեսքով, և որոնք, ըստ Լիբիայի հայտարարության, այնտեղ…

Read More
Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Կալիֆոռնիայում սողանքների պատճառով նախատեսվում է տարհանել 30 հազար մարդու

Հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիները բազմաթիվ սողանքներ են առաջացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ գրում է Euronews-ը: Բնական աղետը սպառնում է ոչնչացնել ափամերձ բնակավայրերը։ Արտակարգ դրություն է հայտարարվել քսան շրջանում, տարհանում են ափամերձ տարածքների բնակիչներին։ Նախատեսվում է մոտ 30 հազար մարդու դուրս բերել աղետի գոտւց։ Կալիֆոռնիայի մոտ 350 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Փոթորիկն արդեն հասցրել…

Read More
Գերմանիայի թուրքական սփյուռքը սպասում է ընտրություններին
		16.03.2023 . Միջազգային

Գերմանիայի թուրքական սփյուռքը սպասում է ընտրություններին 16.03.2023 . Միջազգային

Թուրքիայում մայիսին պետք է անցկացվեն համընդհանուր ընտրություններ։ Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ընդդիմությունը հաղթելու և Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցության 20-ամյա կառավարմանը վերջ դնելու հնարավորություն ունի։ Տեսականորեն դա կարող է թուրքական սփյուռքի շատ անդամներին թույլ տալ վերադառնալ հայրենիք՝ գրում է Euronews-ը: Գերմանիայում թուրք փախստականների թիվը կտրուկ աճել է 2016 թվականից հետո, երբ Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձ կատարվեց։ Գերմանիայի…

Read More
Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական. Ֆրենկ Փալոնը՝ Լիլիթ Մակունցին

Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական. Ֆրենկ Փալոնը՝ Լիլիթ Մակունցին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 14-ին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:   Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։   Նա իր երախտագիտությունն է…

Read More
Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել բեղմնավոր աշխատանք: «Մեզ անհրաժեշտ է առավել կարգապահ, առավել կազմակերպված,…

Read More
Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքում կայացել է Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի տեսահոլովակի պրեմիերան

Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական ալիքում կայացել է Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի տեսահոլովակի պրեմիերան

Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան այսօր՝ ժամը 18:00-ին կայացել է Եվրատեսիլյան YouTube-ի պաշտոնական ալիքում, իսկ հեռուստաշոուն՝ «Մոամբի»-ի ավարտից անմիջապես հետո, ժամը 21:00-ին։ Մրցութային երգի՝ Էխոյի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Թորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո…

Read More
Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV
		16.03.2023 . Միջազգային

Մակրոնը զգուշացրել է խորհրդարանին կենսաթոշակային բարեփոխումների քվեարկությունից առաջ. BFMTV 16.03.2023 . Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, թե կցրի երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), եթե կենսաթոշակային բարեփոխումների նախագծի քվեարկությունը ձախողվի՝ հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ Հինգշաբթի Ազգային ժողովը վերջնական քվեարկություն կանցկացնի ամբողջ երկրում բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Որոշվելու է կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու հարցը, ինչին համաձայն չէ ֆրանսիացիների…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին է հավակնում Լիտվայի վարչապետը

Շրջանառվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ևս մեկ թեկնածուի անուն: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն ամերիկյան Politico-ի հետ հարցազրույցում ասել է, որ Վիլնյուսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ հայտնում է ԱԳՆ մամուլի կենտրոնը։ Լանդսբերգիսն առաջարկել է անդրատլանտյան ռազմական բլոկի ղեկավար ընտրել ոչ թե «նեղ շրջանակով», այլ անցկացնել ընտրություններ ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։…

Read More
ԵՄ-ն կքննարկի Մոլդովայի զինված ուժերին բազմամիլիոնանոց օգնություն հատկացնելու հարցը

ԵՄ-ն կքննարկի Մոլդովայի զինված ուժերին բազմամիլիոնանոց օգնություն հատկացնելու հարցը

Եվրամիությունը կարող է Խաղաղության եվրոպական հիմնադրամից 40 միլիոն եվրո ուղարկել Քիշնև՝ օդային հսկողությունը, նյութատեխնիկական ապահովումը և կիբեrպաշտպանությունն ուժեղացնելու համար` գրում է Bloomberg-ը։ Դաշինքի աջակցությունը կներառի ոչ մահաբեր զենքեր և ցամաքային շարժական ռադարներ, պիկապ մեքենաներ, ինչպես նաև կապի սարքավորումներ և ծրագրային ապահովում՝ երկրի ՏՏ ենթակառուցվածքը ամրապնդելու համար: Հստակեցվում է, որ նախորդ շաբաթ դաշինքի արտաքին քաղաքականության վարչությունը…

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների դեսպաններին

Հարգարժան դեսպաններ, արդեն երեք ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է պահվում Լեռնային Ղարաբաղը, փակ է Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։ Այն միակ ճանապարհն է 120 000 հայ ազգաբնակչության համար՝ հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է անմարդկային տանջանքների ունենալով սննդի եւ դեղորայքի լրջագույն պակաս։ Լաչինի…

Read More
Starmus-ի համահիմնադիր և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել

Starmus-ի համահիմնադիր և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել

Starmus-ի համահիմնադիր, Queen խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհվել՝ տեղեկանում ենք փառատոնի Ֆեյսբուքի էջից:   Այն, որ լեգենդար երաժիշտը ստանալու է այդ կոչումը, պարզ էր դարձել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակվել էր ամանորյա պետական պարգևների արժանացած անձանց անունների ցանկը: Սակայն կոչումի հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է…

Read More
Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: «Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը 2 հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեմա: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և…

Read More
ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

ՌԴ-ն ստանձնել է ԼՂ ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը. Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՌԴ Դաշնային խորհուրդը 2020 թվականի նոյեմբերի 18-ին ընդունել է որոշում Լեռնային Ղարաբաղ ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորախումբ գործուղելու մասին: «Այդ կապակցությամբ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մի քանի նպատակ է հիշատակել՝ «Հայկական և ադրբեջանական կողմերից հրադադարի պահպանման և բոլոր…

Read More
Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Կառավարության նիստի ընթացքում նա հիշեցրեց՝ 7-րդ կետում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: «Սա նշանակում…

Read More
Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Ասադը հայտնել է Թուրքիայի հետ հանդիպման պայմանը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն դեպքում, եթե  թուրքական զորքերը դուրս բերվեն Արաբական Հանրապետությունից: Այս պայմանը նա հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։ Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը և վերադառնա այն իրավիճակին,…

Read More
Տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան

Տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին հրապարակված որոշման, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրա արդյունքում հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված: Միևնույն ժամանակ տեսնում ենք ԼՂ-ի հետ շփման գծում իրադրությունը ռազմական…

Read More
Անկարայում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը

Անկարայում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը

Մարտի 16-ին Անկարայում տեղի է ունենալու Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովի օրակարգում են լինելու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո կատարվելիք համատեղ քայլերը և թյուրքական աշխարհին հետաքրքրող այլ հարցեր։  Դիտորդի կարգավիճակով հանդիպմանը ներկա են լինելու նաև չճանաչված Հյուսիսային Կիպրոսը, Թուրքմենստանը և Հունգարիան։ Գագաթնաժողովից առաջ՝ մարտի 15-ի երեկոյան,…

Read More
Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան

Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական YouTube ալիքում այսօր՝ ժամը 21:00-ին, «Մոամբեի» ավարտից անմիջապես հետո»: Մրցութային երգի՝ «Echo»-ի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեներին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Տորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո Պոպիաշվիլին՝ նկարչության, իսկ Մարիկա…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար

Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին: «10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու…

Read More
Ավանդույթին հավատարիմ մնալով Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ  «Հայկական Գաթա» փառատոնը

Ավանդույթին հավատարիմ մնալով Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ  «Հայկական Գաթա» փառատոնը

Մարտի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցում Միջինք է, որը նշանակում է որ հասել ենք Մեծ Պահքի ուղիղ կեսին։ Այս օրն ըստ ավանդույթի տոնում ենք «Հայկական Գաթա» փառատոնը։ Ավանդույթին հավատարիմ մնալով Ախալցխայի Սբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ  «Հայկական Գաթա» փառատոնը։ Տոնն առավել գեղեցկացավ Եկեղեցու երգչախմբի կատարումներով և «Ախալցխա» պարի համույթի ելույթներով։ Փառատոնի ավարտին Եկեղեցու խաչքավորի կողմից…

Read More
Ռուս ուղղափառ եկեղեցին ցանկանում է թեմ ստեղծել Հայաստանում

Ռուս ուղղափառ եկեղեցին ցանկանում է թեմ ստեղծել Հայաստանում

Ռուս Ուղղափառ Եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել երկրի Արդարադատության նախարարություն՝ պետական ​​գրանցման համար, որը նախատեսվում է իրականացնել մինչև ապրիլի կեսերը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևան-հայաստանյան թեմում։ Թեմի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Աֆրիկայի պատրիարքական նվիրակ միտրոպոլիտ Լեոնիդ Կլինսկին: Հայաստանում թեմ ստեղծելու մասին որոշումը կայացրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդը…

Read More
«Ռոսկոմնադզորը» ՌԴ տարածքում վերականգնել է ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկի գործունեությունը

«Ռոսկոմնադզորը» ՌԴ տարածքում վերականգնել է ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկի գործունեությունը

«Ռոսկոմնադզորի» որոշմամբ՝ ամբողջ Ռուսաստանում վերականգնվել է ադրբեջանական իշխանամետ haqqin.az տեղեկատվական-վերլուծական ռեսուրսի գործունեությունը։ Կայքի գործունեությունը արգելափակվել էր ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց մի քանի օր անց։ haqqin.az-ի գործունեությունը հնարավոր է եղել վերականգնել խմբագրության և ՌԴ կառավարության ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հատուկ դեր է խաղացել կայքի գործունեության վերականգնման գործում, նշում են լրատվամիջոցները։ Օգտվելով առիթից՝…

Read More
Արցախի նախագահը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը
		15.03.2023 . Արցախ

Արցախի նախագահը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը 15.03.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Քննարկվել է հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ տրամադրելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար:…

Read More
Ալիևի շարունակական բռնությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում. Պիտեր վան Դալեն

Ալիևի շարունակական բռնությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում. Պիտեր վան Դալեն

Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր վան Դալենն արձագանքել է Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի զեկույցին:  «Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի զեկույցը պարունակում է մի քանի խիստ հայտարարություններ Ադրբեջանի վերաբերյալ: Դա ճիշտ է, բայց ոչ բավարար: Բռնապետ Ալիևի շարունակական բռնությունները և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ Հայաստանի նկատմամբ պահանջում են խստագույն դատապարտում: Ինձ զայրացնում է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի…

Read More