Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այդ մասին ասված է Արցախի ԱԱԾ-ի Ֆեյսբուքի էջում։ «Օգտագործելով Արցախի քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու…
