Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան չպարզված տեսակի բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ գրում է Interfax-ը։   NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, ենթադրվում է՝ ուղղված է եղել դեպի Ճապոնիայի երկրորդ ամենամեծ կղզին։   Ավելի ուշ կառավարությունը հայտարարել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել է դեպի Խաղաղ…

Read More
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Դատապարտում ենք ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայերի նկատմամբ իրականացված մահապատժի և հավանական ռազմական հանցագործությունների դեպքերը։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Մենք պետք է արդարության հասնենք Ադրբեջանի կողմից վերջերս Հայաստանի վրա հարձակման ժամանակ կատարված յուրաքանչյուր ոճրագործության համար»,- նշված է գրառման մեջ:

Read More
Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի նախագահը սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ: Վարդան Նազերյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության…

Read More
Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար Ախալքալաքում

Այսօր՝ հոկտեմբերի 4֊ին Ախալքալաքի մինի մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված քաղաքապետարանի նախկին աշխատակից Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին։ Հուշամրցաշարի ընթացքում իրար հետ կմրցեն Ախալքալաքի վարչակազմի եւ տարբեր հաստատությունների աշխատակիցները։ Նախաձեռնողը Ախալքալաքի քաղաքապերատարանն է։ Փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ առաջիկայում մունիցիպալիտետի մասշտաբով կկազմակերպվի ֆուտբոլի մրցաշար։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հաջորդիվ։ Նշենք՝ հուշամրցաշարը կավարտվի…

Read More
Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Մենք խորապես մտահոգված ենք անզեն հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինվորների կողմից մահապատժի ենթարկելու մասին վերջին հաղորդագրություններով: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:   «Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է դեսպանատան պատասխանում: «Ադրբեջանը մինչ օրս չի կատարում տասնյակ հայ ռազմագերիներին…

Read More
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանության մեղավորներին

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զինվորների կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի վերաբերյալ վերջին հաղորդագրություններով: Այս մասին նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում: «Մենք կոչ ենք անում լիարժեք և անաչառ քննության։ Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին և տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական և համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:   Խորհրդակցությանը մասնակցել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:  

Read More
Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Արցախին վերաբերող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- ասաց Սիմոնյանը: Պատասխանելով ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի օրինակ, որի մասին ես կարող եմ խոսել: Միևնույն ժամանակ, եկեք…

Read More
Հունաստանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների սպանությունը

Հունաստանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների սպանությունը

Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ:

Read More
Կոչ ենք անում ՀՀ-ի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության  անդամակցությունից

Կոչ ենք անում ՀՀ-ի իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ կազմակերպության անդամակցությունից

  Այս տարվա սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջնականապես վերացրեց այն պատրանքը, որ ՀԱՊԿ-ը պայմանագրի դրույթներին համապատասխան պաշտպանելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը արտաքին սպառնալիքներից։ Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում վերջնականապես համոզվեց, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգությունը ապահովվելու տեսանկյունից դատարկ կառույց է, որից ավելի շատ վնաս կա քան օգուտ։…

Read More
Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը
		04.10.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը 04.10.2022 . Միջազգային

Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:  Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:  Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

Read More
Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ «շատ կարևոր որոշում» է կայացրել:    «Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:  …

Read More
Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների մահապատժի հեղինակներին

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների մահապատժի հեղինակներին

Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին: «Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և տարածաշրջանում պետք է վերադառնա դեպի կայունության ուղին»,- գրել է դիվանագետը:

Read More
Արցախի 2 գյուղի ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի ուսանողների նախագծով
		03.10.2022 . Արցախ

Արցախի 2 գյուղի ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի ուսանողների նախագծով 03.10.2022 . Արցախ

Read More
Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
		03.10.2022 . Միջազգային

Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան 03.10.2022 . Միջազգային

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջում:

Read More
Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի «Էքսպո-ՌԴ-ՀՀ-2022» միջազգային արդյունաբերական 9-րդ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի «Էքսպո-ՌԴ-ՀՀ-2022» միջազգային արդյունաբերական 9-րդ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 5-7-ը «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան-Հայաստան-2022» միջազգային արդյունաբերական 9-րդ ցուցահանդեսը և Երևանի 7-րդ բիզնես ֆորումը։ Սվետլանա Զաբելինա («Զարուբեժ էքսպո» ընկերության ցուցահանդեսային նախագծերի ղեկավար) — Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ կունենանք առցանց ցուցահանդես: Expoeurasia.org կայքում կարող եք տեղեկություն ստանալ բոլոր ներկայացված ընկերությունների մասին և կապ հաստատել անգամ իրենց հետ: Գործարար համաժողովի շրջանակում…

Read More
Լրացուցիչ տեղեկություններ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասին՝ Ախալցխայի քաղաքացիական թիմի նոր նախագիծ

Լրացուցիչ տեղեկություններ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասին՝ Ախալցխայի քաղաքացիական թիմի նոր նախագիծ

Ախալցխայի թիվ 1 դպրոցի սաները՝ քաղաքացիական թիմը, սկսել են նոր նախագիծ, որի շրջանակներում նախատեսվում է ավելի շատ տեղեկատվություն տարածել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին, ոչնչացնել առասպելները, քննարկել եվրոպական օրինակներ և պատ գծել եվրաինտեգրման թեմայով ու ՆԱՏՕ-ի մասին տեղեկատվական անկյուն բացել մի քանի քաղաքներում։ Ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ախալցխայի երիտասարդական ուսումնական կենտրոնում։ Նիստը նախագահում էր…

Read More
Տեսանյութերը ցույց են տալիս պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. Ստանո

Տեսանյութերը ցույց են տալիս պատերազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. Ստանո

Եվրամիության արտաքին քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն արձագանքել է լրագրողների հարցերին՝ կապված արձանագրված տեսանյութերում հայ ռազմագերիների հանդեպ բռնությանը:   «Սոցցանցերում պտտվող այդ սարսափելի տեսանյութերը իրոք խնդիր են: Այդ տեսանյութերը ցույց են տալիս պատերազմական հանցագործությունների գործողություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում: Եվրոպական միությունը դատապարտում է միջազգային իրավունքի ցանկացած խախտում և մարդկության դեմ հանցագործության փորձ, և մենք կոչ…

Read More
Խաբարովսկի երկրամասում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածների կեսը տուն է վերադարձել

Խաբարովսկի երկրամասում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածների կեսը տուն է վերադարձել

Խաբարովսկի շրջանի բնակիչների կեսը, որոնք զորակոչվել են մասնակի զորահավաքի շրջանակներում, վերադարձել է տուն, քանի որ չի համապատասխանել ծառայության անցնելու չափանիշներին: Այս մասին տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը հայտնել է իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։   «Տասն օրվա ընթացքում ծանուցագիր են ստացել և զինկոմիսարիատ ժամանել մի քանի հազար մեր հայրենակիցներ։ Նրանց գրեթե կեսը վերադարձել է տուն, քանի…

Read More
ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար
		03.10.2022 . Հայաստան

ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար 03.10.2022 . Հայաստան

ՀՀ փոխվարչապետը դեսպանին շնորհակալություն է հայտնել Բաքվի ագրեսիայի առնչությամբ ԱՄՆ հասցեական հայտարարությունների համար   18:26, 3 Հոկտեմբեր 2022 ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական…

Read More
ՆԱՏՕ-ում բացատրել են Զելենսկու օգնության խնդրանքներին արձագանքելու անհնարինությունը

ՆԱՏՕ-ում բացատրել են Զելենսկու օգնության խնդրանքներին արձագանքելու անհնարինությունը

ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ​​ներկայացուցիչ Ռուդիգեր Քյոնիգը անհնար է համարել դաշինքի պատասխանն անդամակցության վերաբերյալ Զելենսկու խնդրանքին: Spiegel-ի հետ հարցազրույցում նա բացատրել է, որ Կիևի մուտքը կազմակերպություն սպառնում է մեծ պատերազմի զարգացումով։ Այդ հակամարտության մասնակիցներ կլինեն նաև 30 պետությունները, որոնք չեն ցանկանում իրականացնել ռազմական գործողություններ։ Քյոնիգը հավելել է, որ Կիևին ՆԱՏՕ-ում իր արևմտյան գործընկերների օգնությունը պետք է…

Read More
Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País
		03.10.2022 . Տարածաշրջան

Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. El País 03.10.2022 . Տարածաշրջան

Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: El País-ը նշել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կոչը՝ հետաքննել հայ գերիների սպանության վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը: Կլաարն ընդգծել է, որ եթե  հաստատվի տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները…

Read More
Սպասվում է Էրդողանի այցն Ադրբեջան

Սպասվում է Էրդողանի այցն Ադրբեջան

Սպասվում է, որ երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը կայցելի Ադրբեջան՝ կապված Զանգելանի օդանավակայանի բացման հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին։ Նա նշել է, որ ներկայումս ավարտվում են օդանավակայանի բացման նախապատրաստական ​​աշխատանքները, կատարվում են թռիչքային տեխնիկական փորձարկումներ:

Read More
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո իրականացվող միջոցառումները

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո իրականացվող միջոցառումները

Սեպտեմբերի 29-30-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։     Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։     Ներկայացվել և…

Read More
Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է՝ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին…

Read More
Անցած շաբաթվա ընթացքում  ԱԻՊԾ սակրավորները ականազերծել են 200 քմ տարածք

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները ականազերծել են 200 քմ տարածք

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 889 ահազանգ:   Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 19, բնածին 22 և սոցիալ-կենցաղային բնույթի 18 կանչ:   Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 4 դռան և 1 վերելակի…

Read More
Հրդեհ է բռնկվել Ախալքալաքում

Հրդեհ է բռնկվել Ախալքալաքում

Այսօր՝ հոկտեմբերի 2֊ին, ժամը 16։00֊ի սահմանում Սամցխե֊Ջավախքի պետական համալսարանից ոչ շատ հեռու,  Տավշանկա հանգստյան գոտուն հարող տարածքում հրդեհ է բռնկվել։ Ուժեղ ծուխը նկատել են Alpen Milk ընկերության աշխատակիցները եւ անմիջապես ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս պահին շարունակվում է հրդեհաշիջման աշխատանքները, սակայն փրկարարների խոսքով վտանգ այլեւս չկա։  Տեղում աշխատում են Ախալքալաքի հրշեջ…

Read More
Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ

Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ

Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքն ու հետ քաշվել դեպի առավել շահավետ բնագծեր՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ «Հակառակորդը կորուստներ է կրել, սակայն ուժերի և միջոցների զգալի առավելություն ունի: Նրանք պաշարներ են կենտրոնացրել և շարունակել հարձակողական գործողությունն այդ ուղղությամբ»,- հավելել են գերատեսչությունում։ Ուկրաինական կողմի տվյալով՝ երկրի ուժերը մտել են Լիման, մարտերը…

Read More
Ռուսաստանում աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ

Ռուսաստանում աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության աշնանային հերթական զորակոչի մասին։ Կզորակոչվի 120 հազար ռուսաստանցի: Այսպիսով, այս տարի աշնանային զորակոչը կմեկնարկի սովորականից մեկ ամիս ուշ։ Երկրի Գլխավոր շտաբում պարզաբանել են, որ զորակոչիկներն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի, երկրում հայտարարված մասնակի զորահավաքը նրանց վրա նույնպես չի տարածվում։ Իսկ Ուկրաինայի…

Read More
Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի

Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Նրա խոսքով՝ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: «Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք», — մանրամասնել է նախագահը: Ուկրաինական կողմի տվյալով՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է…

Read More