Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը․ «Միասին մենք հասել ենք անհնարինին»
Եգիպտոսի և ԱՄՆ ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ Շեյխում մեկնարկած Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները: Դոնալդ Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է բազմաթիվ կանոններ: Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին: Նա նաև հիշեցրել է իր…
