Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ
Եգիպտոսում՝ Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ, 3 մետրանոց շնաձուկը մեկ օրում սպանել է երկու զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել են երկրի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։ Գիշատիչի առաջին զոհը ավստրիացի 68-ամյա կին է: Շնաձուկը զբոսաշրջիկների աչքի առաջ կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նույն օրը առաջին հարձակման վայրից 200…
