Ադրբեջանը ռուս փորձագետի հետախուզում է հայտարարել հակաադրբեջանական հայտարարության պատճառով
Ռուսաստանի քաղաքացի Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հայտնել են այդ հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Դեկտեմբերի 13-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը լայն լսարանի համար հանդես է եկել աուդիոուղերձով: Ալեքսանդրովն ակնարկել է, թե Բաքվին պետք է հասկացնել,…
