Խովաևի այցերի շրջանակում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը ունեն բավական բարդ, զգայուն բնույթ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածությունների հասնելը»,- ասել է դիվանագետը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ…
