Ախալցխայում հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները
Սամցխե-Ջավախքի մարզապետ Ակակի Մաճուտաձեն Ախալցխայում ընդունեց Թուրքիայի սահմանամերձ շրջանի՝ Արդահանի նորանշանակ մարզապետ՝ Մահմուտ Էմինին: Այցի նպատակն էր խորացնել Սամցխե-Ջավախքի և Արդահանի միջև եղած հարաբերությունները: Թուրքիայից Ախալցխա ժամանած հյուրը հետաքրքրվեց Սամցխե-Ջավախքում տուրիստական ներուժի զարգացման հարցով: Մարզապետները զրուցեցին սահմանամերձ շրջանների միջև տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ կրթական ոլորտների համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արդահանի առեւտրաարդյունաբերական…
