«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը
Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց Ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի…
