Հայաստանի նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները
President.am-Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին: Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների…
