IRI-Ի ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Հոկտեմեբերի 7-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում IRI կարճաժամկետ դիտորդական առաքելության անդամներ ՝Մեծ Բրիտանիայի պատգամավոր Գրեհեմ Իվանսի, Ուկրայինայի IRI կազմակերպության տնօրեն Մայքլ Դրաքմենի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նախընտրական գործընթացին եւ ազգային փոքրամասնության խնդիրներին: Մայքլ Դրաքմենի խոսքերով՝ նրանց հետաքրքիր են բոլոր խնդիրները, որոնց կարիքն ունի բարձրաձայնել…
