Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Հոկտեմբերի 4-ին Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։     Միջոցառման սկզբում ելույթով հանդես են եկել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանը և Թուրքմենստանի էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրադ Պուրչեկովը։     Հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։  

Read More
Հանրապետության նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Ղազախստանի նախագահի՝ Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

Read More
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Read More
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատունը իր քաղաքացիներին կրկին խորհուրդ է տալիս լքել Ուկրաինան

Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր ագրեսիայի պատճառով Ուկրաինայում իրավիճակն անկանխատեսելի է և կարող է վատթարանալ։ Այս մասին ասվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Այս կապակցությամբ Ամերիկայի քաղաքացիներին կրկին խորհուրդ է տրվում լքել երկիրը։ «Ուկրաինայում անվտանգության իրադրությունը մնում է անկանխատեսելի՝ Ռուսաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքների պատճառով և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ…

Read More
Հայաստանում հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքներն ընդհանուր առմամբ հարգվել են. ՀՀ ՄԻՊ

Հայաստանում հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքներն ընդհանուր առմամբ հարգվել են. ՀՀ ՄԻՊ

Հունիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:   Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020 թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021 թ….

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Իրակլի Ղարիբաշվիլի. Բոլոր ընտրություններն ավարտված են, մենք հաղթել ենք, հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին անհեթեթ հայտարարությունները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցին, Նիկա Մելիայի այն հայտարարության վերաբերյալ, թե «Ազգային շարժումը» միջազգային գործընկերների հետ աշխատում է Վրաստանում մոլդովական ընտրական մոդելի ներդրման ուղղությամբ: «Դա հետաքրքիր հարց չէ։ Ինձ իսկապես չեն հետաքրքրում ընդդիմության հարցերը կամ ընտրությունների մասին…

Read More
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում մարտի 15-ին Ջավախքի խնդիրների վերաբերյալ ֆորում է անցկացվելու

Մարտի 15-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի համայնքային քոլեջում տեղի է ունենալու Ջավախքի խնդիրներին նվիրված ֆորում։ Ֆորումին, որի կազմակերպիչն է «ARS Javakhk Fund» կազմակերպությունը, մասնակցելու են Գլենդել քաղաքի բազմաթիվ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, ինչպես նաեւ հասարակ բնակիչներ։ Ֆորումի ընթացքում Ջավախքի խնդիրների շուրջ զեկույցով հանդես է գալու Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ՝ Զարեհ Սինանյանը, ով մասնակիցներին պատմելու է…

Read More
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
		22.06.2023 . Արցախ

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ 22.06.2023 . Արցախ

Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական…

Read More
Լավրովը զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման ուղղությամբ ԵՄ կուրսի հետևանքների մասին
		11.04.2022 . Միջազգային

Լավրովը զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման ուղղությամբ ԵՄ կուրսի հետևանքների մասին 11.04.2022 . Միջազգային

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի «արտասովոր» հայտարարությունը՝ Ուկրաինայի իրավիճակի բացառապես ռազմական լուծման վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Արևմուտքը Կիևին վերածում է ցատկահարթակի՝ Ռուսաստանին վերջնականապես ճնշելու համար։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է ՏԱՍՍ-ը։ Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես ռազմական լուծման մասին Բորելի հայտարարությունները զգալիորեն…

Read More
Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ: Դիվանագետներն ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը: Նրանք պայմանավորվել են խորացնել երկկողմ հարաբերությունները: Իլիա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հետ կապված հարցերի շուրջ: Ըստ վրացական…

Read More
Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը»		14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը» 14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպային սպառնում է ռազմական հակամարտություն, և դրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Շտայնմայերը Վլադիմիր Պուտինին հորդորել է հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհին։ «Մենք գտնվում ենք Արևելյան Եվրոպայում ռազմական հակամարտության, պատերազմի վտանգի էպիկենտրոնում։ Սրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Կոչ եմ անում Ռուսաստանի նախագահ Պուտինին. «Թուլացրե՛ք Ուկրաինայի պարանոցի օղակը և մեզ…

Read More
Վերջին տարիներին հայ-չինական ռազմական համագործակցությունը առաջընթաց է ապրել. Սուրեն Պապիկյան

Վերջին տարիներին հայ-չինական ռազմական համագործակցությունը առաջընթաց է ապրել. Սուրեն Պապիկյան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:     Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է…

Read More
Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ: Թուրքական լրատվամիջոցներ տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը…

Read More
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Օգոստոսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:  Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը:  Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել…

Read More
Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Fitch Ratings-ը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը։ Հայաստանը գնահատվել  է B+ մակարդակում: Սեպտեմբերի 2-ին գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական հակամարտությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների զգալի միգրացիայի Հայաստան, 2022 թվականի առաջին կիսամյակում երկիր այցելուների թիվը տարեկան աճել է 515%-ով։ Գործակալության վերլուծաբանները նշում…

Read More
«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 18-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ մեր կազմակերպության աջակցությամբ հրատարակված միանգամից երեք գրքերի շնորհանդեսը: Նախ ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ջավախք» հբհկ-ի համատեղ աջակցությամբ կյանքի կոչված «Տոներն Ախալցխայում» էլեկտրոնային գիրքը: Բացման խոսքով հանդես եկավ «Ջավախք» հբհկ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում. Էրդողան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում. Էրդողան

Անկարայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, ինչպես նաև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, նախագահների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային ընթացիկ հարցեր։ Բանակցություններից հետո երկու նախագահները հանդես են եկել հայտարարություններով: Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի…

Read More
Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները․ ԼՂ ՄԻՊ

Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով ուշագնացության դեպքերը շարունակում են աճել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Ուշագնացության դեպքերը գրանցվում են ամեն օր: Արցախում խորացող հումանիտար ճգնաժամն ավելի տեսանելի է դարձնում թերսնման և սովի անդառնալի հետևանքները»,- գրել է Ստեփանյանը։ Due to the daily worsening of people’s health conditions…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Զալկալիանին նշանակվում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։

Read More
Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը

Պենտագոնը ներկայացրել է Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթը

Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որի հատկացման մասին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է մայիսի 6-ին, ներառում է 25 հազար արկ և հակամարտկոցային պայքարի երեք կայան, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ «Այս փաթեթում ներառված միջոցները նախատեսված են ռուսական ուժերի դեմ ընթացող մարտերում Ուկրաինայի առաջնային…

Read More
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան

Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ…

Read More
Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Թրամփի հաղթանակը 2024 թվականի նախագահական ընտրություններում
		06.05.2023 . Միջազգային

Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Թրամփի հաղթանակը 2024 թվականի նախագահական ընտրություններում 06.05.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ 2024 թվականի ընտրություններում հաղթի իրեն նախորդած նախագահ Դոնալդ Թրամփը: MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև վստահեցրել է, որ նախագահի պաշտոնի ամենափորձառու հավակնորդն է: «Ես ավելին գիտեմ, քան մարդկանց ճնշող մեծամասնությունը, ես ավելի շատ փորձ ունեմ, քան յուրաքանչյուր ոք, ով երբևէ առաջադրվել…

Read More
Բլինքենի հետ քննարկել եմ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և F-16-ի ձեռքբերման հարցերը. Չավուշօղլու

Բլինքենի հետ քննարկել եմ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և F-16-ի ձեռքբերման հարցերը. Չավուշօղլու

Չորեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Վաշինգտոնից F-16 ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հնարավորություն ունեցանք բանակցություններ վարել Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկեցինք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, անդրադարձանք նաև F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, բացատրեցինք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Շվեդիան,…

Read More
Մոլդովան մտադիր դուրս գալ է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից
		15.05.2023 . Միջազգային

Մոլդովան մտադիր դուրս գալ է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից 15.05.2023 . Միջազգային

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն երկուշաբթի հայտարարել է, որ հանրապետությունը որոշել է սկսել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու ընթացակարգը, գրում է ՏԱՍՍ-ը: «Որոշել եմ նախաձեռնել Մոլդովայի Հանրապետության՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրից դուրս գալու գործընթացը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Գրոսուն՝ ԱՊՀ կառույցներն անվանելով «անօգտակար»՝ հանրապետության համար։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել…

Read More
Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր էջում գոհունակություն է հայտնել «Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցման կապակցությամբ»: «Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի: Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների…

Read More
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել։   «Իրանի երեք միջուկային օբյեկտի, ներառյալ` Ֆորդոյի վրա հարձակման առնչությամբ գործակալությունը կարող է հաստատել, որ ներկա պահին օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել:   Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի գնահատականներ տալ Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ,…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և…

Read More
«Թանկագին Նիկոլ». Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

«Թանկագին Նիկոլ». Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ուղերձում ասված է. «Թանկագին Նիկոլ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք եւ հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու եւ բարդ գործում: Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը եւ հարաբերությունները, որոնք հիմնված…

Read More
Հայաստանի քաղաքական ուժերը 2018թ.-ից գործում են շատ ավելի ազատ միջավայրում. Freedom House

Հայաստանի քաղաքական ուժերը 2018թ.-ից գործում են շատ ավելի ազատ միջավայրում. Freedom House

Ֆրիդոմ Հաուսի այս տարվա զեկույցում նշվում է, որ Հայաստանում զգալի փոփոխություններ են եղել վերջին հինգ տարում, կառույցի տված գնահատականի համաձայն՝ քաղաքական ուժերը գործում են շատ ավելի ազատ միջավայրում: Իրավապաշտպան կազմակերպությունը մեզ ու Վրաստանին դասել է մասնակի ազատ երկրների շարքին, տարածաշրջանում մյուսները համարվում են ոչ ազատ երկրներ: Անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությանը: Մանրամասները`…

Read More
ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր. Շեգրիկովիչ

ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր. Շեգրիկովիչ

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նոյեմբերի 10-ին տեսակապի ձևաչափով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը՝ փոխանցում է ТАСС-ը։ Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ…

Read More