Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է ԱԲ միջոցով ստեղծված նախարար
Ալբանիայում աշխարհում առաջին անգամ նշանակվել է արհեստական բանականության միջոցով ստեղծված նախարար՝ երկիրը «կոռուպցիայից զերծ դարձնելու նպատակով»: Թվային նախարարը կոչվում է «Դիելա», որը նշանակում է «արև»: Այն պատկերվել է որպես կին՝ ավանդական ալբանական տարազով: «Դիելան կառավարության առաջին անդամն է, որը ֆիզիկապես գոյություն չունի, այլ ստեղծվել է վիրտուալ կերպով՝ արհեստական բանականության միջոցով: Այն լիազորված կլինի կայացնելու որոշումներ…
