Իրանի էներգետիկայի նախարարը զգուշացրել է ջրանջատումների մասին
Ջրային ճգնաժամի պայմաններում Իրանի իշխանությունները ստիպված կլինեն պարբերաբար գիշերը անջատել ջուրը, և բնակիչները պետք է սկսեն պաշարներ կուտակել՝ ասել է Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։ Թեհրանի նահանգային ջրային ընկերության գլխավոր տնօրենն էլ նոյեմբերի 2-ին զգուշացրել էր, որ Ամիր Քաբիր ջրամբարի՝ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով մատակարարող հինգ հիմնական ջրամբարից մեկի ջրի պաշարները կբավարարեն երկու շաբաթից էլ…
