ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի
Associated Press-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի մեծ մասում մոլեգնող ուժեղ ձմեռային փոթորիկը խլել է առնվազն 30 մարդու կյանք։ Նյու Յորքի պաշտոնյաների տվյալներով՝ միայն հանգստյան օրերին քաղաքի փողոցներում հայտնաբերվել է ութ դիակ։ Փոթորիկը լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։ Poweroutage.com կայքի տվյալներով՝ երկուշաբթի երեկոյան ավելի քան 630,000 հաճախորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Աղետի հիմնական հարվածը ստացել են ԱՄՆ…
