Իրանը դեռ չի որոշել՝ շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, թե ոչ․ Արաղչի

Իրանը դեռ չի որոշել՝ շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները, թե ոչ․ Արաղչի

Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել՝ շարունակել արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցությունները՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։ Դիվանագետն անդրադարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին: Արաղչիի խոսքով՝ չի բացառվում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու…

Читать далее
Օվերչուկը նամակով կդիմի Մհեր Գրիգորյանին՝ ԵԱՏՄ-ի նորմերին հակասող գործողությունների հարցով

Օվերչուկը նամակով կդիմի Մհեր Գրիգորյանին՝ ԵԱՏՄ-ի նորմերին հակասող գործողությունների հարցով

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին հնարավոր չէ՝ հերթական անգամ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին։ Մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական բազայում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են Եվրասիական տնտեսական միության անդամ…

Читать далее
Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ․ Մերց

Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ․ Մերց

Եվրամիությունը պետք է արագ և պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ֆրիդրիխ Մերցը Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում զրուցել է լրագրողների հետ, նշել՝ երկու շաբաթից էլ քիչ ժամանակ ունեն, ուստի հարկավոր է խուսափել բարդ համաձայնություններից։   Նա մտահոգություն է հայտնել, որ Գերմանիայի արդյունաբերական ոլորտն արդեն խնդիրների է բախվում բարձր մաքսատուրքերի պատճառով։…

Читать далее
Հայաստանն ու Ադրբեջանը պատմական առաջընթացի շեմին են․ Հռիփսիմե Գրիգորյան

Հայաստանն ու Ադրբեջանը պատմական առաջընթացի շեմին են․ Հռիփսիմե Գրիգորյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նա շեշտել է՝ երկու երկրները պատմական առաջընթացի շեմին են։    «Երեք տարվա ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը և Ադրբեջանը մարտին վերջնականացրին խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը հնարավորություն է ստեղծում՝ դադարեցնելու հակամարտությունը և հաստատելու հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։ Ցավոք, Ադրբեջանը նոր…

Читать далее
Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին

Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին

Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում հարվածել են «Հըզբոլլահի» կրակի կառավարման և պաշտպանության օբյեկտին։ «Այս օբյեկտի առկայությունը և այն վերականգնելու փորձերն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում են»,- նշել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։ Իսրայելական բանակի տվյալով՝ հաստատությունը կարևոր ստորգետնյա ցանցի մաս էր կազմում, որը նախկինում ամբողջությամբ դուրս էր եկել շահագործումից Իսրայելի պաշտպանության բանակի…

Читать далее
ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը առևտրային համաձայնագիր են կնքել։ Այլ մանրամասներ Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել: ԱՄՆ առևտրի նախարարն էլ նշել է, որ Վաշինգտոնը և Պեկինը վերջնականացրել են մայիսին Ժնևում ձեռք բերված առևտրային համաձայնագիրը։ Հովարդ Լութնիկը հավելել է, որ փաստաթուղթը ստորագրվել է երկու օր առաջ: Դրա համաձայն՝ Չինաստանը, ի թիվս…

Читать далее
ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել

ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը չի ընդունվել

Եվրամիության գագաթնաժողովում չի հաջողվել ընդունվել Ուկրաինայի վերաբերյալ եզրափակիչ հայտարարությունը, որի կետերից մեկը վերաբերում էր ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությանը։   Փաստաթղթի նախագծում նաև նշվում էր, որ Եվրոպական խորհուրդը դատապարտում է Ուկրաինայի տարածքին ռուսական հարվածները և կշարունակի համապարփակ աջակցություն ցուցաբերել Կիևին:    ԶԼՄ-ների տվյալով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել Հունգարիան։ Ըստ Եվրոպական խորհրդի՝ կոմյունիկեի տեքստը…

Читать далее
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցային նոր փուլի մեկնարկի մասին․ Իրանը հերքում է

Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցային նոր փուլի մեկնարկի մասին․ Իրանը հերքում է

ԱՄՆ և Իրանի ապագա բանակցությունների անցկացման որևէ ժամկետ չկա՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ հաջորդ շաբաթ նման հանդիպում անցկացնելու մասին։ Նման հայտարարություն է արել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նրան խնդրել են մանրամասներ հայտնել հաջորդ շաբաթ Վաշինգտոնի ու Թեհրանի պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպման վերաբերյալ, որի մասին բարձրաձայնել է երկրի ղեկավարը։…

Читать далее
ԱՄՆ-ը չունի տվյալներ, որ ուրանը դուրս էր բերվել Իրանի միջուկային օբյեկտներից ամերիկյան հարվածներից առաջ. Հեգսեթ

ԱՄՆ-ը չունի տվյալներ, որ ուրանը դուրս էր բերվել Իրանի միջուկային օբյեկտներից ամերիկյան հարվածներից առաջ. Հեգսեթ

ԱՄՆ իշխանությունները տվյալներ չունեն, որոնք կհաստատեին ենթադրություններն այն մասին, որ իրանցի մասնագետները հարստացված ուրանը միջուկային օբյեկտներից դուրս են բերել ամերիկյան ավիահարվածներից առաջ: Նման հայտարարություն է արել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը: Ավելի վաղ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ, ցուցադրելով արբանյակային լուսանկարներ, հայտնել էին, որ իրանցի մասնագետները, հնարավոր է, հասցրել են միջուկային օբյեկտներից դուրս բերել ուրանը՝ ԱՄՆ-ի հարվածներից առաջ:…

Читать далее
Հունգարիայի բնակչության 95 տոկոսը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն. Օրբան

Հունգարիայի բնակչության 95 տոկոսը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի բնակչության 95 %-ը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելուն, կողմ է միայն 5 %-ը: «Ավելի քան 2 մլն հունգարացու անունից հայտարարում եմ, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը»,- ասել է Օրբանը ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ: Ապրիլին Հունգարիայում սկսվել էր ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե։ Պատասխանների հավաքումն ավարտվել է…

Читать далее
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի օդային տարածքում, մասնավորապես՝ Կուրսկում, Ռոստովում, Բրյանսկում, Բելգորոդում, Մոսկվայում և այլ մարզերում ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Ուկրաինայի զինված ուժերն էլ հայտնել են ռուսական 40-ից ավելի անօդաչուների հարձակման մասին: Դրանց միայն մի մասն է հաջողվել խոցել: Խերսոնի մարզի մի քանի բնակավայրում…

Читать далее
Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ արտահայտել է Ադրբեջանի դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ և մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ: Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի դեմ հարձակման ընթացքում զոհերի կապակցությամբ և շնորհավորել Իսրայելի հետ հրադադարի հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղությունն ու…

Читать далее
Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Զելենսկին Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր է ստորագրել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկնել է Ստրասբուրգ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ նա ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին: ՄԱԿ-ը նման հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ «Յուրաքանչյուր հանցագործ…

Читать далее
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը՝ առանց ուրանի հարստացման. Ուիտկոֆ

Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը՝ առանց ուրանի հարստացման. Ուիտկոֆ

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ քննարկել խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն կտրականապես դեմ է Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացմանը: «Իրանի հետ բանակցություններում կքննարկվի, թե ինչպես ենք մենք վերակառուցելու քաղաքացիական միջուկային ծրագիրը, որպեսզի այն ավելի լավը դառնա և չնախատեսի ուրանի հարստացում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ…

Читать далее
Պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է․ Թրամփը հանդիպել է Զելենսկու հետ

Պատերազմը դադարեցնելու ճիշտ ժամանակն է․ Թրամփը հանդիպել է Զելենսկու հետ

Հաագայում հանդիպել են Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին: Բանակցությունները տևել են ավելի քան 40 րոպե: Ուկրաինայի նախագահը բովանդակալից է որակել Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցը:   «Քննարկել ենք ամենակարևոր հարցերը: Գնահատում ենք Վաշինգտոնի ուշադրությունը և խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը»,- նշել է Զելենսկին:   Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Զելենսկու հետ չի…

Читать далее
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Հայաստանի հետ Ղազախստանը զարգացնում է լայնածավալ համագործակցություն՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։ Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը։ Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարեկեցություն»,- նշել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը: Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից…

Читать далее
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Այդ մասին նշված է դաշինքի երկրների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ նման որոշումը պայմանավորված է անվտանգության հիմնարար սպառնալիքներով և մարտահրավերներով, մասնավորապես՝ եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքով և ահաբեկչության մշտական սպառնալիքի պայմաններով։ ՆԱՏՕ-ի անդամները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը…

Читать далее
Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Կիևը պաշտպանական համատեղ արտադրություն կսկսի։ Զելենսկու խոսքով՝ Ֆրեդերիկսենի հետ անդրադարձել են նաև Ուկրաինայի զինված ուժերին Կոպենհագենի հետագա աջակցությանը։ «Յուրաքանչյուր երկիր, որն այժմ անկեղծորեն օգնում է Ուկրաինային, կարող է ակնկալել…

Читать далее
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ

ԱՄՆ նախագահը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձել է իսրայելա-իրանական էսկալացիային, հայտնել, որ կողմերը հետևում են հրադադարի ռեժիմին: Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները Դոնալդ Թրամփը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծման հետ։ «Ըստ էության, երկու դեպքում էլ պատերազմն ավարտվեց»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Նա կրկնել է՝ Վաշինգտոնը թույլ չի տա Իսլամական…

Читать далее
ՀՀ վարչապետի հայտարարությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին Հայաստանի ներքին գործն է. Պեսկով

ՀՀ վարչապետի հայտարարությունը հեղաշրջման փորձը կանխելու մասին Հայաստանի ներքին գործն է. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարեկեցիկ և բարեկամ երկիր: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը: Անդրադառնալով Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ նա ընդգծել է՝ դա Հայաստանի ներքին գործն է: «Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվեն օրինականությունը և հանգստությունը, և որ Հայաստանը լինի բարեկեցիկ, կայուն և բարեկամ երկիր»,- ասել է Պեսկովը,…

Читать далее
Իրանի խորհրդարանը հաստատել ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը

Իրանի խորհրդարանը հաստատել ԱԷՄԳ-ի հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը

Իրանի խորհրդարանը հաստատել է Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին օրինագիծը: Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի՝ գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան՝ ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի, և չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու՝ Իրանի իրավունքը: Ավելի վաղ Ատոմային…

Читать далее
Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ

Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտներն ու կարողությունները․ Թրամփ

Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Իսրայելը և Իրանը հավասարապես ցանկացել են դադարեցնել պատերազմը։ «Ինձ համար մեծ պատիվ էր ոչնչացնել Իրանի միջուկային բոլոր օբյեկտներն ու կարողությունները, այնուհետև դադարեցնել պատերազմը»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Բենիամին Նեթանյահուն ևս հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժման մասին և խոստացել կրկին հարվածել Իսլամական Հանրապետությանը, եթե փորձ արվի վերակենդանացնել ծրագիրը։…

Читать далее
Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը. ՀՀ դեսպանության հորդորը քաղաքացիներին

Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի-Երևան չվերթերը. ՀՀ դեսպանության հորդորը քաղաքացիներին

Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթերը դեպի Երևան: Այս մասին տեղեկացնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը:   «Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն:  …

Читать далее
Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը

Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը

Թեհրանում և Իրանի այլ բնակավայրերում զանգվածային հավաքներ են անցել: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մարդիկ տոնել են Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակը և աջակցություն հայտնել Իսլամական Հանրապետության Զինված ուժերին:  Նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուղերձով դիմել է իրանցիներին: «Թշնամին խիստ և պատմական պատիժ կրեց: Մեր ժողովրդի հերոսական դիմադրության շնորհիվ ականատեսը դարձանք սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ավարտի։ Պատմությունը չի մոռանա…

Читать далее
ԱԷՄԳ-ն ցանկանում է հնարավորինս արագ վերսկսել ստուգումներն Իրանում․ Գրոսսի

ԱԷՄԳ-ն ցանկանում է հնարավորինս արագ վերսկսել ստուգումներն Իրանում․ Գրոսսի

ԱԷՄԳ-ն հանդես է գալիս Իրանի տարածքում ստուգումների հնարավորինս արագ վերսկսման օգտին, հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ուրանի տեղակայման վայրը պարզելու միջոցը հնարավորինս արագ ստուգումների թույլտվության տրամադրումն է։ Ես կարծում եմ, որ դա կլինի ի շահ բոլորի՝ հասկանալով, թե ինչ կարելի է անել մինչև 60 տոկոս հարստացված ուրանով, որը հավանական է դուրս է բերվել…

Читать далее
Իսրայելը չեղարկում է կոշտ սահմանափակումների ռեժիմը

Իսրայելը չեղարկում է կոշտ սահմանափակումների ռեժիմը

Իսրայելական բանակի թիկունքային հրամանատարությունը վերացրել է Իրանի հետ դիմակայության պատճառով ավելի վաղ ամբողջ երկրի տարածքում բնակչության համար մտցված սահմանափակումները։ «Երկրի ամբողջ տարածքը կոշտ սահմանափակումների ռեժիմից անցնում է առանց սահմանափակումների, ակտիվ ռեժիմի»,- հայտարարել են Իսրայելի բանակից։ Զինվորականները նշել են, որ սահմանափակումների չեղարկումը կգործի առնվազն մինչև հունիսի 26-ի երեկո, երբ իրավիճակի նոր գնահատում կանցկացվի։ Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի…

Читать далее
Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար․ Փեզեշքիան

Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար․ Փեզեշքիան

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին ու սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ իրանցի ժողովրդին ուղղված ուղերձում։ «Ագրեսիվ հակառակորդն անհաջողություն կրեց երկրում սոցիալական անկարգություններ հրահրելով Իրանի միջուկային հետազոտությունները խափանելու և օբյեկտներ ոչնչացնելու իր նպատակներին հասնելու հարցում»,- ասված է տեքստում։ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի ԶՈՒ հարվածների հետևանքով Իսրայելում ավերածությունների ծավալն աշխարհին…

Читать далее
Չենք ցանկանում վարչակարգի փոփոխություն Իրանում. Թրամփ

Չենք ցանկանում վարչակարգի փոփոխություն Իրանում. Թրամփ

Կարծես թե վերջ՝ Իսրայել-Իրան պատերազմն ավարտվեց: Հրադադարի համաձայնության մասին առաջինը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հաստատեց՝ հրադադարն արդեն մտել է ուժի մեջ, սակայն երկու ժամ անց Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանին մեղադրեց հրադադարը խախտելու համար և խոստացավ խիստ արձագանքել՝ հարվածներ հասցնելով Թեհրանին։ Իրանական կողմը հերքում է նոր հրթիռակոծության լուրերը՝ պնդում է՝ չի…

Читать далее
Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման համար

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման համար

ԱՄՆ կոնգրեսական Բադի Քարթերը Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և Իրանի՝ միջուկային զենքի ստացումը կանխելու համար: Սա առաջին անգամը չէ, որ Թրամփին առաջադրում են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս տարվա սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դարել Իսան Թրամփին առաջադրել էր մրցանակի համար՝ նշելով, որ 2024…

Читать далее
Հայաստան իմ այցը դրական եմ գնահատում. ԵԽ գլխավոր քարտուղար

Հայաստան իմ այցը դրական եմ գնահատում. ԵԽ գլխավոր քարտուղար

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը Ալեն Բերսեից հետաքրքրվել է Երևան վերջին այցի տպավորությունների և Հայաստանի ժողովրդավարական զարգացումների մասին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն իր այցը դրական է գնահատել, շեշել՝ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում: «Իմ տպավորությամբ՝ մենք տարիներ շարունակ տեսնում ենք Հայաստանի բավական ուժեղ եվրոպական ձգտումները: Սա կարևոր է արձանագրել:…

Читать далее