Իրանը սպառնում է հակամարտության դեպքում հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան բազաներին
Միացյալ Նահանգների հետ զինված հակամարտության դեպքում Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։ «Ամերիկյան կողմի որոշ ներկայացուցիչներ սպառնում են, որ եթե բանակցությունները դրական արդյունք չունենան, գործը կհասնի բախման։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բայց եթե մեզ պարտադրվի զինված բախում, հակառակորդի կորուստներն…
