ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն Վրաստանից որոշակի քայլեր է սպասում եվրաինտեգրման համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությանն անհրաժեշտ են Վրաստանի իշխանությունների որոշակի գործողությունները, եթե հանրապետությունը ցանկանում է պահպանել իր կուրսը դեպի ԵՄ։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո իրավիճակը «մնում է տագնապալի»։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց համախոհներն այսօր երթով շարժվել են…

Читать далее
Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագիրը, ըստ նախնական տվյալների, ներառում է հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համատեղ մամուլի ասուլիս արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով: Սա նրա ութերորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմն սկսվելուց ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն…

Читать далее
Կասպից ծովում սկսվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Կասպից ծովում սկսվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները

Ադրբեջանն ու Իրանը Կասպից ծովում համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակցում է 100-ից ավելի ադրբեջանցի զինվորական։ Кавказский узел-ը հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին երկու պետությունները զորավարժություններ են անցկացրել միմյանց սահմանին։  Կասպից ծովում AZIREX-2024 համատեղ զորավարժություններն անցկացնում են Ադրբեջանն ու Իրանը՝ «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո՝ Կասպից ծովի իրանական ջրերում: Նախօրեին…

Читать далее
Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

Գնել Սանոսյանը՝ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման հարցերին: «Խոսքը Մեղրիի երկաթգծի, Երասխի հատվածի, Իջևանի հատվածի երկաթգծի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց վերագործարկման հնարավորությունների մասին է խոսքը»,- նշեց նա: Իսկ թե որ երկաթգիծն է ավելի իրատեսական առաջին փուլով համաձայնեցնելու համար, նա ասաց. «Տարբերություն,…

Читать далее
Ուկրաինայի ամբողջականությունը խաղաղության պայման է. Ֆիդան

Ուկրաինայի ամբողջականությունը խաղաղության պայման է. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման պայմանը։ «Պատերազմի արդար լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում»,- Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ասել է Hurriyet թերթի հետ հարցազրույցում։ Երկու երկրներն էլ չեն ցանկանում պարտված լինել, և թուրքական կողմը շարունակում է շփման եզրեր փնտրել Ուկրաինայի ու Ռուսաստանի իշխանությունների միջև, պարզաբանել է արտգործնախարարը։ Ֆիդանը չի բացառել,…

Читать далее
Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։ Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի X-ի էջում:

Читать далее
Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին…

Читать далее
Վալենսիայի բնակիչները զայրացած են, որ իշխանությունները ժամանակին չեն զգուշացրել սպասվող աղետի մասին

Վալենսիայի բնակիչները զայրացած են, որ իշխանությունները ժամանակին չեն զգուշացրել սպասվող աղետի մասին

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը տիկնոջ հետ կիրակի՝ նոյեմբերի 3-ին, այցելել է Պայպորտա՝ ջրհեղեղից տուժած քաղաքներից մեկը, փորձել է խոսել աղետից տուժած մարդկանց հետ, հանգստացնել նրանց: Սակայն զայրացած բնակիչները միապետի վրա ցեխ են նետել, իսկ իշխանության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ Լետիսիա թագուհու, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիա ինքնավար համայնքի ղեկավար Կառլոս Մեյսոնի հասցեին հնչել…

Читать далее
Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը

Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 57-րդ կետով՝ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1449-Ա որոշմամբ նշանակված 2022 թվականի դեկտեմբերի 1-ին…

Читать далее
Ալեն Սիմոնյանը Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հարցեր

Ալեն Սիմոնյանը Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար:…

Читать далее
Իրանը բանակի մասնակցությամբ «հզոր» հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա. WSJ

Իրանը բանակի մասնակցությամբ «հզոր» հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա. WSJ

Իրանը «հզոր և համալիր» հարձակում է ծրագրում Իսրայելի վրա, որը կներառի ոչ միայն հրթիռներ և անօդաչու սարքեր, այլև կանոնավոր բանակի զինվորներ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրանի և արաբական երկրների պաշտոնյաների։ Պարբերականի իրանցի զրուցակցի խոսքով՝ Իսրայելի վրա նոր հարձակումը կիրականացվի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահի ընտրությունից հետո, սակայն մինչև 2025 թվականի…

Читать далее
ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը: Դեսպան Ջոն Գալագերը…

Читать далее
Եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրությունում հաղթանակի կապակցությամբ

Եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրությունում հաղթանակի կապակցությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին` նախագահի ընտրության երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Հազվագյուտ ուժ էր պետք այս ընտրություններում Ձեր առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը X սոցիալական ցանցում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին…

Читать далее
Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգի Գերմսար քաղաքի մերձակայքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 05:16-ին՝ 11 կմ խորությամբ, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չկան։ Երկրաշարժի հետևանքով քաղաքում մի շարք բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության: Իրանական մեկ…

Читать далее
Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում

Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։ Սրանք ԿԸՀ նախնական տվյալներն են՝ 98,92 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո։ Այս ցուցանիշում ներառված չեն արտերկրի որոշ տեղամասերում քվեարկության արդյունքները։ Բուն Մոլդովայում քվեարկության արձանագրություններն ամբողջությամբ մշակվել են։…

Читать далее
Հայտնի է Մոլդովայի նախագահի ընտրության առաջատարը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալի

Հայտնի է Մոլդովայի նախագահի ընտրության առաջատարը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալի

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության արձանագրությունների 92,2 տոկոսի մշակումից հետո առաջատար է 50,09 տոկոսով, երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 49,91 տոկոսը: Այս մասին են վկայում Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալները:  Հիշեցնենք՝ երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել…

Читать далее
Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի ընտրության առաջին տվյալները

Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի ընտրության առաջին տվյալները

Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջատար է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ձայների 51,93 տոկոսով, Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 48,07 տոկոսը, հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն: Հաղորդվում է, որ այս պահին մշակվել է քվեարկության արձանագրությունների ավելի քան 80 տոկոսը։   Հիշեցնենք՝ Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի…

Читать далее
Քամալա Հարիսը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրությանը

Քամալա Հարիսը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրությանը

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը, նկատել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված»:   Ընդ որում նա վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:   «Մենք պատրաստվում ենք հաղթել: Դրա պատճառներից մեկը մեր քվեարկությունն է»,- հայտարարել է նա ընտրողներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է…

Читать далее
Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան

Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան

«Մենք երկու ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որ մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը, այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ, հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք»: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին։ Ավինյանի խոսքով՝  իրենք քննարկում են ունեցել ԿԲ…

Читать далее
Մոլդովայում նախագահի ընտրությանը մասնակցությունը գերազանցել է 54 տոկոսը

Մոլդովայում նախագահի ընտրությանը մասնակցությունը գերազանցել է 54 տոկոսը

Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի ԿԸՀ-ի կայքում: Երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի: Մասնակցությունը Մոլդովայում նախագահի ընտրության առաջին փուլում կազմել էր 51,6 տոկոս: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են…

Читать далее
Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Մոլդովայում այսօր նախագահի ընտրության երկրորդ փուլն է։ Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Մայա Սանդուն և երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Մոլդովայի վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին: Հիշեցնենք՝ նախագահի ընտրության առաջին փուլում Մայա Սանդուն ստացել էր ընտրողների ձայների 42,49 տոկոսը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,95 տոկոսը: Մոլդովայի ԿԸՀ-ի որոշման…

Читать далее
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Թրամփը, իր երախտագիտությունը հայտնելով Արամ Ա-ին, ով վերջերս այց է կատարել ԱՄՆ, վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանային խաղաղությանն իր հավատարմությունը։ Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերակատարումը՝ այն որակելով ուժեղ, խելացի, զարգացող։ Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն…

Читать далее
ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի՝ վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։ Ըստ հաշվարկների՝ ժամկետից շուտ քվեարկել է 72045918 մարդ։ Ավելի քան 38 միլիոն մարդ քվեարկել է ընտրատեղամասերում, գրեթե 34 միլիոնը՝ փոստով: Ամենաշատ վաղաժամ քվեարկություն ունեցող նահանգների ցուցակը գլխավորում է Տեխասը: Նրան հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:…

Читать далее
Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2024 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Կիևին փոխանցել 935 ռազմագերի, սակայն Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են վերադարձնել միայն 279 զինծառայողի: Զախարովայի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ «Ներկայումս Կիևի ռեժիմը բառացիորեն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, որն ինստիտուցիոնալացված էր ու արդյունքներ էր տալիս։ Նրանք կենտրոնացել են…

Читать далее
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել: Ինչպես հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, այդ տարերային աղետը դարձել է երկրի պատմության ամենամասշտաբային աղետներից մեկը: Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունն աղետից ամենաշատը տուժած Վալենսիա ինքնավարություն կուղարկի 5 հազար զինվորական և նույնքան ոստիկան՝ օգնություն ցուցաբերելու համար: Նա նաև հավելել է, որ այս պահին հեղեղված տներից, ճանապարհներից և արդյունաբերական…

Читать далее
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը՝ դառնալով առաջին սևամորթ կինը, որը գլխավորել է բրիտանական խոշոր կուսակցություններից մեկը: Գրեթե 100000 պահպանողականի քվեարկության արդյունքի համաձայն՝ նա հաղթել է օրենսդիր Ռոբերտ Ջեներիկին: Բադենոկը կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է նախկին վարչապետ Ռիշի Սուդակին: Թորիների նոր առաջնորդը 44 տարեկան է: Նախկինում եղեկ է ինժեներ-ծրագրավորող: Բադենոկը պայքարում…

Читать далее
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում կբանախոսի միջազգային համաժողովում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում կբանախոսի միջազգային համաժողովում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։…

Читать далее
Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO)՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար պարոն Մարկ Քասեյրեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վարդանյանի Ֆեյսբուքի էջից: «Հանդիպմանը քննարկվեցին զարգացման իրավունքի բնագավարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։  …

Читать далее
Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները

Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար Մարկ Քասեյրեի հետ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանը:   «Ներկայացվեցին նախկինում ԶԻՄԿ֊ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց Կազմակերպության…

Читать далее