Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ամերիկյան պատվիրակությանը
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: «Ուրախ ենք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության և պետքարտուղարության պատվիրակությանը: ՀՀ-ում ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին զարգացումների և մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:
