Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը Բաքու, որտեղ նա կգտնվի սեպտեմբերի 15-16-ը: Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Զրույցի ընթացքում ընդգծվել է ադրբեջանա-թուրքական եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ուղղություններով, գոհունակությամբ նշվել է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա ամրապնդումը: Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը, մտքեր…
