Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել. Ռուբիո
Իրանը և Միացյալ Նահանգները Ժնևում կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը, սակայն եթե հետագայում Իրանը հրաժարվի քննարկել բալիստիկ հրթիռները, ապա դա մեծ խնդիր կառաջացնի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքով՝ Իրանը փորձում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծել, ունի մեծ քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների և ԱՄՆ գործընկերների համար:…
