Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ պետք է ապացուցեն, որ ԵՄ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում
Եվրամիությունը պարտավորեցրել է օտարերկրյա գազի մատակարարներին հաստատել, որ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողներին։ Նրանք պետք է գազի ոչ ռուսական ծագման ապացույցներ ներկայացնեն Բուլղարիայի սահմանի կոմպրեսորային կայաններից մեկի՝ «Ստրանջա-1/Մալկոչլար»-ի միջոցով։ Մոտակայքում է գտնվում «Ստրանջա-2/Մալկոչլար» կայանը, որը հանդիսանում է «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի ցամաքային շարունակությունը, որով ավելի վաղ ռուսական…
