Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի

Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին լեհական PAP պարբերականի հետ հարցազրույցում: «Նա ընդհանրապես չի ցանկանում ավարտել այս պատերազմը։ Ավելին՝ նա մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով։ Նա ուզում է առաջ գնալ»,- ասել Է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները Եվրոպայի վրա հարձակվելու ծրագրերի բացակայության մասին ամենավտանգավոր ազդանշանն…

Читать далее
Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է

Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է

Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով՝ թիրախում է եղել նավահանգիստներից մեկը, կան ավերածություններ: Նիկոլաևի շրջանի բնակչության մի մասն էլ մնացել է առանց էլեկտրականության:   Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով՝ հանրապետության ուժերը Կասպից ծովում ռուսական ռազմանավ են խոցել։   Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը…

Читать далее
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերան և Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Ֆեյգ Գուլիևը քննարկել են երկու երկրի սահմանին նոր՝ «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այն անհրաժեշտ է տարածաշրջանում տարանցիկ ներուժի իրացման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա…

Читать далее
ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո

ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո

Վաշինգտոնում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավոր է ավարտել միայն դիվանագիտական ճանապարհով։ Ռուբիոյի խոսքով՝ դիվանագիտական կարգավորումը ենթադրում է փոխզիջումներ, իսկ ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան և ինչ են ակնկալում ստանալ։ Ընդ որում՝ որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը, իսկ Վաշինգտոնը…

Читать далее
Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։ Այդ մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը: Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման…

Читать далее
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց կլինի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից։ «Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ լինի հրաժարվել իր հակառուսական դիրքորոշումից և երկխոսություն սկսել՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ու հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա, ապա մենք բաց ենք քննարկման համար»,- ասել…

Читать далее
Ուկրաինայի դրոնները Միջերկրական ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին

Ուկրաինայի դրոնները Միջերկրական ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին

Ուկրաինայի անվտանգության ծառայության անօդաչու թռչող սարքերը Միջերկրական ծովի չեզոք ջրերում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին, որը նավարկում էր Օմանի դրոշի ներքո և օգտագործվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։ Այդ մասին հաղորդել են «Ուկրաինսկա պրավդան» և «ՌԲԿ-Ուկրաինան» ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել ուկրաինական դրոնների այդ հարվածը: Ավելի վաղ…

Читать далее
Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին

Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանություններն «իրենց պատասխանատու չեն համարում մարդկային կորուստների համար», քանի որ, իր խոսքով, իրենք «չեն սկսել այս պատերազմը»։ Պուտինը պնդել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի սկսվելը Ռուսաստանի զինված ուժերի հարկադիր օգտագործում է՝ «ավարտելու այն պատերազմը, որը սկսել էր Կիևի ռեժիմը արևմտյան երկրների աջակցությամբ՝ Ուկրաինայում 2014 թվականի պետական…

Читать далее
Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. Մակրոն

Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինան պետք է պատրաստ լինեն անմիջականորեն շփվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները ձախողվեն՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե ԱՄՆ-ի գլխավորությամբ խաղաղ բանակցությունները ձախողվեն, առաջիկա շաբաթներին մենք ստիպված կլինենք գտնել ուղիներ, որպեսզի եվրոպացիները վերսկսեն լիարժեք երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի համար լիակատար թափանցիկության պայմաններում»,- ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողներին…

Читать далее
ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսավորումը. Reuters

ԵՄ գագաթնաժողովում համաձայնեցվել է Ուկրաինային 90 մլրդ եվրո ֆինանսավորումը. Reuters

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը եվրոպացի առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Այնուամենայնիվ, նրանք պատրաստակամություն են հայտնել Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ ԵՄ ընդհանուր բյուջեից: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո ֆինանսավորում: Reuters-ի…

Читать далее
Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ

Ընդգծվել է Հայաստանի աճող դերը նորարարական տեխնոլոգիական էկոհամակարգերում. քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան- քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած վերջին զարգացումների և ՀՀ-ԱՄՆ զարգացող ռազմավարական գործընկերության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:   Քննարկմանը մասնակցել են շուրջ 15 ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։   Քննարկման մեկնարկին դեսպան Մկրտչյանը հանդես է…

Читать далее
Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինային ռեպարացիոն վարկի տրամադրման հարցում. Մեցոլա

Եվրախորհրդարանը կարող է հրատապության ընթացակարգ կիրառել Ուկրաինայի համար ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշման կայացման համար՝ հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Նրա խոսքով՝ եթե ԵՄ առաջնորդներն այսօր որոշում ընդունեն վնասների փոխհատուցման համար վարկի մասին, ապա Եվրախորհրդարանը կկարողանա այդ հարցն առաջ տանել հունվարին իր առաջին նիստում: Մեցոլան հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ոչ թե պարզապես…

Читать далее
Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին

Եվրախորհրդարանը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել Ալի Քերիմլիին

Եվրախորհրդարանն Ադրբեջանում, Նիգերիայում և Գվինեա Բիսաուում մարդու իրավունքների իրավիճակի մասին բանաձև է ընդունել, որով պահանջել է ազատ արձակել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին: Փաստաթուղթն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ ձայներով: «Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ինչպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ազգային անվտանգության դրույթների չարաշահումը՝ որպես դատական հետապնդման գործիքներ, այնպես էլ երկրում խոսքի ազատության, խաղաղության…

Читать далее
Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով

Պուտինն ու Էրդողանն Թուրքմենստանում չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանն Թուրքմենստանում կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել С-400 զենիթահրթիռային համալիրների հարցը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այդ թեման օրակարգում չի եղել»,- ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը գրել էր, որ բանակցություններում քննարկվել է Անկարայի կողմից С -400-ների վերադարձը Ռուսաստանին, քանի որ դա…

Читать далее
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ստվերային նավատորմի լցանավերի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել լցանավերի դեմ, որոնք համարում է ռուսական ստվերային նավատորմի մաս։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվել է 41 նավ, որոնք ռուսական նավթ են տեղափոխում՝ շրջանցելով սահմանափակումները՝ ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ: Արգելված է նրանց մուտքը ԵՄ նավահանգիստներ և ծովային փոխադրումների հետ կապված ծառայությունների մատուցումը։ Այժմ եվրոպական պատժամիջոցների տակ է գտնվում մոտ 600 նավ։…

Читать далее
Բորժոմիում  շենքերի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Բորժոմիում շենքերի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

Վրաստանի քաղաքների և հանգստավայրերի զարգացման ծրագրի շրջանակներում Բորժոմիի Ռուսթավելի փողոցում գտնվող հինգ բազմաբնակարան շենքերի ճակատային մասի վերանորոգումը գտնվում է ավարտական ​​փուլում։ Նախագծի համաձայն՝ բազմաբնակարան շենքի ճակատային մասը, տանիքը, պատշգամբը, դռներն ու պատուհանները ամբողջությամբ վերանորոգվել են։ Տեղադրվել են դեկորատիվ տարրեր։

Читать далее
Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազը հանդիպել է դպրոցականների հետ՝ թմրանյութերի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում

Վրաստանի դատախազության կողմից կազմակերպված թմրանյութերի դեմ պայքարի արշավի շրջանակներում Ախալքալաքի-Նինոծմինդայի շրջանի դատախազ Վասիլ Օսիձեն տեղեկատվական հանդիպում է անցկացրել Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցում աշակերտների հետ։ Վրաստանի դատախազության տվյալներով՝ դատախազը դեռահասներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել թմրանյութերի օգտագործման պատճառների մասին և ուշադրություն հրավիրել թմրանյութերի օգտագործման լուրջ հետևանքների վրա։ «Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների…

Читать далее
Թրամփն առողջապահական նոր ծրագիր է առաջարկել ամերիկացիներին

Թրամփն առողջապահական նոր ծրագիր է առաջարկել ամերիկացիներին

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հանդես է եկել ուղերձով՝ ներկայացնելով վարչակազմի քայլերը վերջին 11 ամսվա ընթացքում։ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին՝ հայտարարելով, որ վերջինս «խառնաշփոթ էր ստեղծել երկրում»։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է զինծառայողներին մոտ 2000 դոլարի չափով ամսական վարձատրություն տրամադրել և ներկայացրել է առողջապահական նոր նախագիծը: Ըստ դրա՝ ամերիկացիներին գումար կտրամադրվի, որպեսզի նրանք…

Читать далее
Թրամփը քննադատել է Բայդենին «երկրում խառնաշփոթ ստեղծելու» համար

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg

Էրդողանը Պուտինի հետ քննարկել է С-400 համակարգերի վերադարձը՝ F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Bloomberg

Թուրքիան ձգտում է վերադարձնել գրեթե 10 տարի առաջ Ռուսաստանից ձեռք բերած С-400 համակարգերը՝ ԱՄՆ-ի բարեհաճությունը շահելու և F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու նպատակով: Այդ մասին գրել է Bloomberg-ը։  Գործակալության տվյալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վաշինգտոնը տևական ժամանակ է՝ պնդում է, որ Անկարան հրաժարվի այդ հրթիռներից, ինչը հանգեցրեց…

Читать далее
Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 պատգամավոր, դեմ՝ 120, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել: Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել են դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկեն ԵՄ երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։ Ենթադրվում է, որ ԵՄ-ն կհրաժարվի…

Читать далее
ԵՄ արևելյան երկրները կամրապնդեն իրենց պաշտպանությունը Ռուսաստանից պաշտպանվելու համար

ԵՄ արևելյան երկրները կամրապնդեն իրենց պաշտպանությունը Ռուսաստանից պաշտպանվելու համար

Եվրամիության Արևելյան թևի պաշտպանությունը պետք է դառնա ԵՄ-ի անհետաձգելի առաջնահերթությունը Ռուսաստանից բխող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանին սահմանակից ԵՄ անդամ ութ երկրի քաղաքական առաջնորդները՝ Հելսինկիում կայացած գագաթնաժողովում։ «Ռուսաստանը ներկայացնում է մեր անվտանգության, ինչպես նաև եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության երկարաժամկետ սպառնալիքը»,- ասվում է հանդիպումից հետո Ֆինլանդիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Ֆինլանդիայի…

Читать далее
Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն

Վրաստանը լուծարում է Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ: Բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին: Նման մարմնի ձևավորումը Եվրամիության առաջարկություններից մեկն էր՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ: Նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրելուց հետո Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի 2026 թվականի…

Читать далее
Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի

Իրանը չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու իր օրինական իրավունքից. Արաղչի

Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով իր միջուկային ծրագիրը զարգացնելու օրինական իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից՝ հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները, բայց չենք հրաժարվի այս պայմանագրով նախատեսված մեր իրավունքներից, այդ թվում՝ միջուկային էներգիայի…

Читать далее
Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Կիպրոսի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն

Թեհրանում Կիպրոսի դեսպան Պետրոս Նակուզիսին կանչել են Իրանի ԱԳՆ, որտեղ երկրի փոխարտգործնախարար և Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը դիվանագետին է հանձնել բողոքի նոտա՝ հաղորդել է Tasmin լրատվական գործակալությունը: Իրանական կողմի վրդովմունքի պատճառը Կիպրոսի և ԱՄԷ պաշտոնյաների համատեղ հայտարարությունն է, որը Թեհրանը համարել է միջամտություն երկրի ներքին գործերին։ Փոխնախարար Մոհամմեդ Ալիբեկը Կիպրոսի դեսպանին հիշեցրել…

Читать далее
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի տարեկան ամփոփիչ նիստ։ Նիստին քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացված տարբեր սոցիալական նախագծերի վրա։ Խորհրդի նիստին քննարկվել են գալիք տարվա ծրագրերը, առողջապահական և սոցիալական ծրագրերում կատարված փոփոխությունները, ինչպես…

Читать далее
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին

Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և աջակցել է օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների մասին օրենքի նախագծին։ Նոր օրենքը կկիրառվի այն անչափահասների նկատմամբ, որոնց նկատմամբ կա հիմնավոր ենթադրություն, որ նրանք կատարել են «Քրեական օրենսգրքով» նախատեսված անօրինական արարք և այդ արարքը կատարելուց առաջ չեն լրացել 14 տարի։ Արդարադատության նախարարության համակարգում կստեղծվի օրենքի հետ հակասության մեջ գտնվող անչափահասների…

Читать далее
Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին

Եվրոպայի վրա հնարավոր հարձակման մասին պնդումները սուտ են. Պուտին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2025 թվականը կարևոր էր զինված ուժերի մի շարք նպատակների կյանքի կոչման հարցում: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առաջնագծի երկայնքով ռազմավարական նախաձեռնությունը ռուսական կողմում է: Նա պնդել է, որ այս տարի Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել ուկրաինական ավելի քան 300 բնակավայր։ «Կարող ենք մեծացնել մեր հարձակողական գործողությունների…

Читать далее
Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը

Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման մասին տարեկան հայտարարությունը

Հունգարիան, որը դեմ է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, արգելափակել է ԵՄ-ի ընդլայնման գործընթացի վերաբերյալ տարեկան հայտարարությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը չի աջակցել Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ջանքերի դրական գնահատականին՝ Բրյուսելում կայացած խորհրդակցությունների ժամանակ հայտնել է Դանիան, որը ներկայումս ԵՄ-ի նախագահն է: Ըստ Դանիայի Եվրոպայի հարցերով նախարար Մարի Բյերեի՝ ԵՄ անդամ 26 պետություն հաստատել է, որ Ուկրաինան առաջընթաց…

Читать далее
Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին

Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին

Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան որևէ ազդանշան չի ստացել Բեռլինում Կիևի, Վաշինգտոնի և Եվրոպայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումների նոր փուլ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է ծանոթանա դրանց: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տան թիմն առաջիկա օրերին պատրաստվում է Կրեմլին փոխանցել 20 կետից բաղկացած…

Читать далее