Թուրքիան պետք է շարժվի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիան պետք է աջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախաձեռնություններին, այդ թվում և Թուրքիայում, որն ի վերջո պետք է շարժվի ճանաչման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ճաշկերույթի ընթացքում հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և…

Читать далее

Շիրակ Թորոսյանի ելույթը Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների համաժողովում

Հարգարժան մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար: Ուրախ եմ ձեզ ողջունել այս կարևոր միջոցառման շրջանակներում: Փոքր Ասիայի ժողովուրդների ներկայացուցիչների այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ ոչինչ չի մոռացվել և անգամ 100-ամյա ժամանակաշրջանը ի զորու չէ մոռացնել այն ցավն ու կսկիծը, որ ապրել են մեր պապերը Օսմանական կայսրության ոճրագործ քաղաքականութան հետևանքով:…

Читать далее

Վիզայի ազատականացումը Վրաստանի համար վերջնարդյունք չէ. Կոբախիձե

«Եվրախորհրդարանի  կողմից Վրաստանի հետ վիզայի ազատականացման մասին ընդունված որոշումը  մեր երկրի համար վերջնարդյունք  չէ.  մեր հիմնական նպատակը եվրոպական կառուցներին  լիովին ինտեգրվելն է»,-Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարել է  խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է aliq.ge կայքը: Կոբախիձեն գործընկերներին շնորհավորել է վիզայի ազատականացման հետ կապված Եվրախորհրդարանի օրերս կայացրած որոշման կապակցությամբ. « Սա յուրաքանչյուր քաղաքացու ձեռքբերումն է:…

Читать далее

Գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը 60մմ-ոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից…

Читать далее

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Վրաստանի համար վիզաների չեղարկումը

Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ վիզային ռեժիմի հետագա դյուրացումը կամ նույնիսկ չեղարկումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունից: Չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ երեքշաբթի Պրահայում հանդիպել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Կողմերը գոհունակություն են հայտնել հումանիտար փոխանակության եւ…

Читать далее

Լապշինին արտահանձնել են Ադրբեջանին

ՌԴ, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան: Բլոգերն արդեն Բաքվում է, ուր նրան հասցրել են հատուկ չվերթով: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Գերագույն դատարանը Լապշինի բողոքարկման դիմումը քննել էր փակ ռեժիմով, նրա բացակայությամբ: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղ այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝…

Читать далее

Գիշերը հակառակորդը կիրառել է 85մմ-ոց Դ-44 հրանոթներ եւ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Փետրվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 85մմ-ոց Դ-44 հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան և…

Читать далее

Մինաս Գրիգորենց. Հայրենասեր են այն մարդիկ, ովքեր նախ և առաջ մարդասեր են, ընկերասեր

Mediaanalytic.org-ի հարցերին է պատասխանում  Ախալցխայի շրջանի Խաշուտ գյուղի արժանապատիվ զավակ, գրող, բանաստեղծ Մինաս Գրիգորենցը: Պրն. Գրիգորենց, դուք բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ եք, ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ եք: Մի փոքր պատմեք մեր ընթերցողներին, թե ինչպես սկսվեց ձեր գործունեությունը այս ասպարեզում: -Գրել սկսել եմ բավականին շուտ՝ երիտասարդ տարիքում: Ցավոք սրտի ամբողջությամբ կորցրել եմ այն ժամանակվա ապրումների արդյունքում…

Читать далее

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրիչ գործողությունների կիրառելով հրանոթներ

Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո,  շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի…

Читать далее

Ներքին գործերի նախարարությունը Նինոծմինդայում գողության մեղադանքով ձերբակալել է 1 անձի

Ներքին գործերի նախարարությունը, Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթգծի մոտից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղնձե գողության մեղադրանքով, ձերբակալել է մի հոգու: 2 հոգին էլ նույն գործով մեղադրվում են և քրեական պատասխանատվության են ենթարկել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1995 թ. ծննդի Ի.Պ-ին, ով մեղադրվում է գողության մեջ, իսկ 1961…

Читать далее

Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաեւ հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը եւս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում եւ համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել: Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և…

Читать далее

Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում

Վրաստանի Սահամադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։ «Վրաստանի Սահմանադրական դատարանը…

Читать далее

Ուխտագնացություն Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ

2017 թվականի փետրվարի 4-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և առաջնորդարանի աջակցությամբ, իրականացավ թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» մատուռ: Ուխտագնացությունը նվիրված էր օրվա խորհրդին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակությանը: Վաղ առավոտյան ուխտավորների հոծ խումբը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և…

Читать далее

Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց

Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով…

Читать далее

«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը պահանջում է խորհրդարանում ստեղծել քննչական հանձնաժողով

Ըստ քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Զուրաբ Ճիաբերաշվիլիի, հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատարանի անդամների վրա հաճախակի գործադրվող ճնշման փաստերը: Ինչպես հայտարարել է քաղաքագետը, նա մտադիր է բարձրացնել այս հարցը խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին: Օրենսդիր մարմնում քննչական հանձնաժողովի ստեղծման դեմ հանդես են եկել իշխող կուսակցության «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: Ըստ ԱԺ պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլիի, հանցագործությունների հետաքննությունը քննչական մարմինների…

Читать далее

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել: Հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց:Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է…

Читать далее

Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Ս. Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևում է հինգ օր: Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ քարոզում էր Քրիստոսի վարդապետությունը, որից հետո պատվիրեց 5 օր ապաշխարել պահեցողությամբ:…

Читать далее

Գիշերը Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 220 կրակոց

Փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 220 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Читать далее

«Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի է արժանացել Գևորգ Հայասան

Սույն թվականի փետրվարի 5-ին hավարտ Սուրբ Պատարագի՝ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Մայրենիի պաշտպան» անվանակարգում պարգևի արժանացած Գևորգ Հայասայի պատվոգիրը։ Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո  ծառայության  փոխանցմամբ, եկեղեցում տեղի ունեցած Պատարագից հետո  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ…

Читать далее

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է հանձնել սպանված դիվերսանտի մարմինը

Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմին է հանձնվել Չինարի գյուղի ուղղությամբ դիվերսիայի ընթացքում սպանված զինծառայող Չինգիզ Գուրբանովի մարմինը: ՊՆ մամլո  ծառայության հաղորդագրության համաձայն, դիվերսիայի փաստի հիման վրա ԱԱԾ քննչական վարչությունում վարվող քրգործի շրջանակներում անցկացված դատաբժշկական փորձաքննությունից հետո Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտություն այլևս չկար:

Читать далее

Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ

Փետրվարի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 180 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում…

Читать далее

Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ

«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին: «Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից…

Читать далее

Շոա հիմնադրամի ինստիտուտը կհրատարակի Հայոց ցեղասպանության մասին արխիվային վկայությունների մասին ժողովածու

Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի ինստիտուտը 2017-ի փետրվարին կհրատարակի Հայոց ցեղասպանության մասին անգլերեն սուբտիտրերով արխիվային վկայությունների ժողովածու։ Բարբառներով գրված հազվագյուտ փաստաթղթերի հայտնաբերումն ու թարգմանությունը անսպասելի համալրում է դարձել Հայոց ցեղասպանության մասին վկայությունների արխիվի համար։ Դրանք իր տեսապատմական արխիվի մի մասը դարձնելու համար Ինստիտուտը ստիպված է եղել թարգմանել այդ փաստաթղթերը։ Հայոց ցեղասպանության մասին արխիվի համար նյութեր…

Читать далее

Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետըերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60…

Читать далее

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է սահմանային գոտի

Փետրվարի 2-3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծին մոտ տեղակայված զորամասեր: Հրապարակված լուսանակարներից պարզվում է, որ Հասանովն այցելել է 1-ին կորպուս (շտաբը՝ Բարդա): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հասանովին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ինչպես նաև ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, տեղեկացնում…

Читать далее

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալված է

Ադրբեջանցի դիվերսանտը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից: Նույն օրը ժամը…

Читать далее

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Եվրոմիության կողմից վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ: Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ…

Читать далее

Քաղաքագետ. Բաքվի դիվերսիոն ներթափանցման փորձը լավ առիթ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ դիրքորոշման համար

Ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը լավ առիթ է ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ դիրքորոշման համար՝ վստահության մեխանիզմների սահմանման հարցում առաջընթացի համար փաստարկման տեսանկյունից: Փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձել եւ փորձում է լարվածություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հետ…

Читать далее

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Այս մասին գրում է news.am հղում անելով «Նովոստի Գրուզիան»-ին: Նիստին ներկա 647 պատգամավորներից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական: Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի…

Читать далее

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը…

Читать далее