Քաղաքացիները կոչ են արել երկրի իշխանությանը պաշտպանել իր իսկ պետության շահերը

Փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի Արտաքին Գորղերով նախարարության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կազմակերպված Վրաստանի Հայ Համայնքի կողից։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը օրինական քայլեր չի ձեռնարկում և թույլ է տալիս արտասահմանյան պետության (Ադրբեջանի) դեսպանատանը բացեիբաց կերպով երկրի տարածքում բախում հրահրել և հայատյացություն տարածել։ Ցույցի մասնակիցները կազմակերպել էին…

Читать далее

Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ սփյուռքահայությանը

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը,…

Читать далее

ԵՄ-ի խորհուրդն ընդունեց Վրաստանի համար վիզայի ազատականացման բանաձևը

Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 27-ին ընդունեց Վրաստանի և ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այժմ ԵՄ-ի խորհրդի և Եվրապորհրդարանի ղեկավարները պետք է ստորագրեն ընդունված բանաձևը: Դա նախատեսված է մարտի մեկին, որից հետո փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական մատյանում և ուժի մեջ կմտնի ստորագրումից 20 օր հետո: Հիշեցնենք՝…

Читать далее

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ…

Читать далее

Ախալցխայի հոգևոր տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս 11 ընտանիքի

Փետրվարի 20-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը սննդամթերք տրամադրեց Ախալցիխեի շրջանի Չեչերեկ գյուղում ապրող Կուզատյան Պետրոսի ընտանիքին։ Պետրոսը արդեն վեց տարի է տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ, և ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է իր կնոջ՝ Ռուզաննա Կուզատյանի ուսերին։ Նույն օրը օգնություն տրվեց Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում ապրող…

Читать далее

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

2017թ-ի հունվարին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 651 000 000 դոլար, ինչը 22%-ով ավել է, քան 2016թ-ի հունվարին։ Արտահանման ծավալը կազմել է 177 000 000 դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 474 000 000 դոլար։ Ելույթ ունենալով Մյունխենյան վեհաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը կախված է երկու երկրների…

Читать далее

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44…

Читать далее

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Հակառակ միջազգային հանրության կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջներին՝ անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Շարունակելով բանակցային գործընթացի…

Читать далее

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել եւ զոհեր տալով հետ շպրտվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի…

Читать далее

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց ջավախքահայերի հարցերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական  գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են…

Читать далее

Ադրբեջանը այսօր թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական…

Читать далее

Վերին Լարսին այլընտրանք լինելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանում երկօրյա պաշտոնական այցը ամփոփելիս խոսեց Վրաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին: Վարչապերտը նշեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Այլընտրանք լինելու է, դա եւ պառոմն է (լաստանավ) եւ բազմաթիվ այլ տարբերակներ»,- այլընտրանքային ճանապարհի մասին մի քանի անգամ հնչած հարցին պատասխանեց վարչապետը: Կարապետյանը, ով նախորդ ամիս Հայաստանի տրանսպորտի նախարարին Վերին…

Читать далее

Կարեն Կարապետյանին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները եւ նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել,…

Читать далее

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցությանը

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցության բոլոր ուղղություններին: Այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ…

Читать далее

Վրաստանի վարչապետ. Մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները

Մենք կկարողանանք ձեւավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Այդ մասին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով եւ նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է…

Читать далее

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելված է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին: Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել…

Читать далее

Մահացու վիրավորում է ստացել պայմանագրային

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Читать далее

Առաքելյան-Դավիթաշվիլի. Համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը

Գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը: Այս մասին հայտարարվել է փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ևՎրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիիհանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման…

Читать далее

Վերսկսվել են Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցի շինարարական աշխատանքները

Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում ընթացող շինարարական աշխատանքներն արդեն վերսկսվել են: Շինարարական աշխատանքները ընթանում են «Ջորջիան ինջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպության կողմից , ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի, Վրաստանի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի և Վրաստանի կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրերով: Ըստ նախատեսված ծրագրի՝ դպրոցի շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեին մինչև 2017 թվականի փետրվարի…

Читать далее

Մայրենիի օրվա նվիրված միջոցառումը «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում սպասելի եռուզեռ էր փետրվարի 21-ին: Անցկացվում էր մայրենիի օրվա վերջին միջոցառումը: Մինչ այդ սաները իրենց լավագույն շարադրություններն էին ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն, անցկացրել էին ասմունքի մրցույթ, վիկտորինա: Միջոցառումը կազմակերպել էին ասմունքի ստուդիայի ղեկավար Սաթիկ Սնխչյանը և երգչախմբավար Իրինա Ղարսլյանը: Հնչեցին հայերենին նվիրված լավագույն երգեր ու բանաստեղծություններ: Մայրենի լեզվի մասին ընդարձակ…

Читать далее

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր

Փետրվարի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 105 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է Դ-44…

Читать далее

«Ես ներկա եմ… ինձ բացակա չնշանակեք»

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ «Ես ներկա եմ… » խորհրդավոր վերնագրով միջոցառում: Այն նվիրված էր վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի հիշատակին: Լեփ-լեցուն էր դահլիճը: Հուզառատ էր միջոցառումը: Կարոտի խոր զգացումով թբիլիսահայությունը եկել էր առնչվելու տաղանդաշատ բանաստեղծ-թարգմանչի, վարպետ լրագրողի և գրական ու հասարակական ակտիվ գործչի «կենդանի ներկայությանը»… Տակավին 40 օր առաջ…

Читать далее

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Վարչապետի հետ միասին Թբիլիսի կմեկնեն ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար…

Читать далее

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց

Փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում հակառակորդը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ՝ արձակելով 39 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են…

Читать далее

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը՝ 77.25%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեին, ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփ տվյալներով, մասնակցել է 79.380 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 75.91%-ը: Նախապես հայտարարվել է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 102.757 քաղաքացի: Փետրվարի 20-ի առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել էին Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը…

Читать далее

Նալբանդյան․ Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության հակամարտության կարգավորումն անհնար է

Առանց բանակցություններին Ստեփանակերտի ուղիղ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է,ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի խոսքով տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են ԼՂՀ ղեկավարության հետ։ «Լեռնային Ղարաբաղը իսկապես ներգրավված է բանակցային գործընթացում, բայց այս փուլում ոչ լիարժեք ձեւաչափով, այսինքն ադրբեջանականի կողմի…

Читать далее

Սրբորեն պահենք մեր մայրենին

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառան-գութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք: Զապէլ Եսայեան Կան համազգային արժեքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագույն ակնածանքով, մաքրամաքուր զգացողություններով, անափ սիրով ու նվիրումով: Նման արժեքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Յուրաքանչյուր…

Читать далее

Բակո Սահակյան. Սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է ներկայացված միջազգային հանրությանը

Արցախում անցկացվող սահմանադրական հանրաքվեն հերթական հայտն է՝ ներկայացված միջազգային հանրությանը, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական արժեքների կողմնակից լինելով, հետևողական լինել իր աշխատանքներում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում են ՄԻԵԴ-ում ներկայացված ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը և ինչ քայլեր են արվում Արցախի ձայնը լսելի դարձնելու համար,…

Читать далее

ԼՂՀ վարչապետ.Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել

Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Թալիշի վերականգնման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են», — ասաց նա։ Վարչապետն ասել է, թե Թալիշի վերականգնման վերաբերյալ քայլեր կատարվել են 1994-ի մայիսից սկսած մինչև 2016-ի ապրիլի 1-ը,հայտնում է Aysor.am-ը: «Այդ ծրագրերը շարունակական են լինելու։ Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում՝…

Читать далее

Ակցիա Ախալքալաքում՝ ի զորակցություն Լապշինի

Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի, ով Բաքվի պահանջով ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողմից և արտահանձնվել Ադրբեջանին: Խաղաղ բողոքի ացկիան տեղի ունեցավ Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, այն տևեց 15 րոպե: Ակցիայի մոտ 20 մասնակիցներ պահանջում են ազատ արձակել բլոգերին: «Ազատություն Լապշինին» ցուցապաստառներով հավաքվածները…

Читать далее