Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական հարձակում է. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի ժողովրդին ուղղված իր ուղերձում երկրի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակում։ Չորեքշաբթի Բելգրադում՝ խորհրդարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել ու հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է։ Նախագահի խոսքով՝ կասկածյալը, բենզինի բալոնով փորձել է մտնել ընդդիմության գործողությունների դեմ բողոքող կառավարության կողմնակիցների ճամբարի…
