Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

Իրանում նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու

Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Այդ մասին տեղեկություն է տարածել Tasnim-ը։ Թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սայիդ Ջալիլին, Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Փեզեշքիանը։ Նշենք, որ այսօր Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդը երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։ Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն։…

Read More
Ուկրաինայի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում վերջին զարգացումները: Նա տեղեկացրել է, որ Դոնբասում շարունակվում են ամենակատաղի մարտերը: Դժվարին իրավիճակ է, մասնավորապես, Բախմուտ, Սոլեդար և Կրեմեննայա բնակավայրերում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում: Զելենսկին հավելել է, որ ամենահրատապ խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելն է, ինչը Կիևը բարեհաջող իրականացնում է:…

Read More
Հնդկաստանը և ԱՄՆ-ն պահպանում են գլոբալ ռազմավարական գործընկերությունը. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն պահպանում են գլոբալ ռազմավարական գործընկերությունը. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանը և ԱՄՆ-ն պահպանում են համապարփակ գլոբալ ռազմավարական գործընկերություն, Նյու Դելին վստահ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Այս գործընկերությունը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և մարտահրավերների, բայց մենք շարունակում ենք կենտրոնանալ օրակարգի այն հիմնական սկզբունքների վրա, որոնք ստանձնել են երկու երկրները, և վստահ ենք…

Read More
Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի

Չինաստանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 118-ի

Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 118-ի: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 23.59-ին, Հանսյու նահանգի հյուսիսարևմտյան մասում և Ցինհայ նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր 111 զոհի մասին: Նշվում է, որ աղետի շրջանում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման որոշ օբյեկտներ, տուժել են տրանսպորտի,…

Read More
Արարատ Միրզոյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Արարատ Միրզոյանը Թբիլիսիում ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Թբիլիսի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:     Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
ՀԱՄԱՍ-ը երեք կամ չորս օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ՀԱՄԱՍ-ը երեք կամ չորս օր ունի Գազայի առաջարկին արձագանքելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը «երեք կամ չորս օր» ունի Գազայի հրադադարի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու՝ հայտնում է Al Jazeera-ն: «ՀԱՄԱՍ-ը կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, դա շատ տխուր ավարտ կունենա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը և ընդգծել, որ իսրայելցի և արաբ առաջնորդներն արդեն ընդունել են իր…

Read More
Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

Շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպում Բաքվում COP29-ի անցկացման դեմ

Բաքվում մեկնարկել է COP29 գագաթնաժողովը, իսկ միջոցառմանը մասնակցելուց հրաժարված շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ադրբեջանական ավտորիտարիզմի: Նա կոչ է արել միանալ Կովկասում տարածվող ավտորիտարիզմի և շահագործման ալիքի դեմ շարժմանը: «Ադրբեջանը, որպես քող օգտագործելով COP29-ը, ուժեղացնում է վերահսկողությունը կեղծ «կանաչ» օրակարգի շրջանակում, ամրապնդում է իր իշխանությունը և սրում լարվածությունը…

Read More
ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

ՄԱԿ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց կրակոցները

Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին, օգնություն պետք է ստանան Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով բոլոր տուժածները:Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Խերսոնի շրջանում տարհանման ժամանակ քաղաքացիական անձանց գնդակոծությունների մասին հաղորդագրությունները:   «Ամբարտակի ոչնչացման հետևանքով տուժած բոլոր մարդիկ պետք է օգնություն ստանան՝ անկախ նրանից, թե…

Read More
Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի այցը տարածաշրջան

Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի այցը տարածաշրջան

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է բրյուսելյան գործընթացին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին: Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը կայցելի տարածաշրջան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերի բանակցություններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն այս շաբաթ նոր պաշտոնում առաջին անգամ կայցելի…

Read More
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 74 ձայնով, կողմ է քվեարկել  ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին: Պետական բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոալիքներին այն պարտավորեցնում է ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: Նախաձեռնությունը Սենատի հավանությանն է արժանացել մայիսի 7-ին, և եթե գործադիր իշխանությունը դիտողություններ չներկայացնի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին: Քվեարկությունից…

Read More
Սոցիալական նոր ծրագիր է իրագործվում Արցախի ճակատային գյուղերի բնակիչների համար

Սոցիալական նոր ծրագիր է իրագործվում Արցախի ճակատային գյուղերի բնակիչների համար

Ուշադրության կենտրոնում Արցախի ճակատային գյուղերն են: «Բառնաբաս» միջազգային հիմնադրամն Արցախի սահմանապահ 7 համայնքում աջակցում է գյուղացիների զբաղվածության ապահովմանը: Ազատուհի Սիմոնյան (Արցախի նախագահի խորհրդական) — Թաղավարդում բոլոր ընտանիքներին տալու ենք 2-ական խոզի գոճի՝ էգ և որձ, Կարմիր շուկայում թվով 80 ընտանիքի նվիրաբերելու ենք 3-ական ոչխար, Շուշիի 4 գյուղերում՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղցահող, ընտանիքներին…

Read More
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ կայացել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարությունների հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների աճող դինամիկայի լույսի ներքո կողմերը քննարկել են բարձր մակարդակի շփումների և քաղաքական երկխոսության օրակարգը, ոլորտային, ինչպես նաև բազմակողմ և տարածաշրջանային անվտանգային հարցերի լայն…

Read More
Ֆրանսիայում ցուցարարները բողոքում են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Ֆրանսիայում ցուցարարները բողոքում են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Ֆրանսիայում զանգվածային ցույցերը շարունակվում են: Հարյուրհազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այդ թվում՝ Փարիզում՝ բողոքելու կառավարության տնտեսական խիստ քաղաքականության դեմ: Ակցիաները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին:   Քաղաքացիները բողոքել են իշխանության բյուջետային ծրագրերի դեմ, պահանջել չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը և չբարձրացնել կենսաթոշակային տարիքը:   Շաբաթներ…

Read More
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում անցկացված հանրաքվեների պատճառով

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Մոսկվայի դեմ Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում անցկացված հանրաքվեների պատճառով

Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքներից հետո, որոնց համաձայն՝ ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Ռուսաստանի դեմ: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրանք ռուսական ուժերի վերահսկողության…

Read More
13 երեխա ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում է. 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը մնում է ծանր. Արցախի ԱՆ
		20.12.2022 . Արցախ

13 երեխա ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում է. 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը մնում է ծանր. Արցախի ԱՆ 20.12.2022 . Արցախ

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որին ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը…

Read More
Սաակաշվիլու կուսակցության նախկին նախագահ Մելիան ստեղծել է ընդդիմադիր «Նոր» կուսակցությունը

Սաակաշվիլու կուսակցության նախկին նախագահ Մելիան ստեղծել է ընդդիմադիր «Նոր» կուսակցությունը

Վրաստանում ստեղծվել է ընդդիմադիր «Ախալի» (հայերեն՝ «Նոր»-խմբ.) կուսակցությունը, որի առաջնորդներն են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին նախագահ Նիկանոր Մելիան և ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ «Մենք հաստատում ենք, որ միավորվել են մարդիկ, որոնք ցանկանում են կառուցել արդար հասարակություն», — ասել է Մելիան կուսակցության շնորհանդեսի ժամանակ։ Նրա խոսքով՝ «Նոր» կուսակցությունը միավորում է տասնյակ…

Read More
«Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին է ցավակցել Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյան

«Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին է ցավակցել Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյան

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել Երևանի պայթյունի կապակցությամբ: «Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում երեկ տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից։ Անկեղծ ցավակցում են ողբերգության զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի քաղաքական տնօրեն Մաթիաս Լյուտենբերգը։ 

Read More
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել

Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել

Թբիլիսիում զանգվածային ակցիաները շարունակվում են: Քաղաքացիները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ: Այն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քննարկումը նախատեսված է 2 շաբաթից: Ընդդիմադիրների, ցուցարարների, երկրի նախագահի և արևմտյան գործընկերների համոզմամբ՝ իշխող կուսակցության նախաձեռնությունը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, նպատակ ունի սահմանափակելու արտասահմանյան ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ների և…

Read More
Շրի Լանկայում բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայում բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայում բախումների հետևանքով կան զոհեր, 230-ից ավելի մարդ վիրավորվել է։ Երկրում զանգվածային ցույցեր են սկսվել տնտեսական ճգնաժամից հետո բռնկված քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Նախօրեին Շրի Լանկայում պարետային ժամ է սահմանվել։ Մայրաքաղաք Կոլոմբոյում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև։ Վարչապետ Մահինդա Ռաջապակսան հրաժարական է տվել։

Read More
Կարճվել է «Վագների» դեմ հարուցված քրեական գործը

Կարճվել է «Վագների» դեմ հարուցված քրեական գործը

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ հարուցված ռազմական ապստամբության փաստով քրեական գործը կարճվել է: «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունում հունիսի 23-ին ՌԴ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով զինված ապստամբության փաստով հարուցված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 24-ին ապստամբության մասնակիցները դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն…

Read More
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:…

Read More
Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. Զելենսկի

Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու առանձին փաստաթղթից, չնայած Ռուսաստանը հանդես է գալիս միասնական փաստաթղթի օգտին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ փաստաթղթերից մեկը պետք է վերաբերի երկրի անվտանգության երաշխիքներին, մյուսը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ «Իրավիճակը երկրում շատ ծանր է։ Մեր զինվորներն արգելափակված են։ Եթե Ռուսաստանը ոչնչացնի…

Read More
Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից
		20.01.2023 . Արցախ

Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից 20.01.2023 . Արցախ

Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա ,որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի…

Read More
Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում  կլինեն 3: Սամցխե-Ջավախքի  քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38  անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…

Read More
Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

Քրիստինա Քվինը` Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը: Քվինն Ուկրաինայում 2020-ից ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է եղել: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշանակվել էր 2019 թ.։

Read More
Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»: Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել,…

Read More
ԱՄՆ-ում հաճախակի են դարձել քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերը. Բայդեն

ԱՄՆ-ում հաճախակի են դարձել քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա կատարված հարձակմանը, հայտարարել է, որ երկրում չափազանց հաճախակի են դարձել քաղաքական դրդապատճառներով բռնության դեպքերը: Բայդենն ընդգծել է, որ հարձակվողը նույն խոսքերն է բղավել, ինչ և անցյալ տարվա հունվարին Կապիտոլիումի գրոհի մասնակիցները. «Որտե՞ղ է Նենսին»: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը մեղադրել…

Read More
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված՝ հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից: «Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։ Զրոյցի տևողութեան…

Read More
Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը

Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել…

Read More
ՌԴ Գլխավոր շտաբը Պուտինին զեկուցել է Կուրսկի ուղղությամբ իրավիճակի մասին

ՌԴ Գլխավոր շտաբը Պուտինին զեկուցել է Կուրսկի ուղղությամբ իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում հանդիպում է ունեցել Միացյալ զորախմբի ղեկավարության հետ՝ հայտնել են Կրեմլից: Քննարկվել է Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքը: «Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկու զեկույցները Կուրսկի շրջանի տարածք ներխուժած հակառակորդի…

Read More